Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկած ծանրամարտի երիտասարդների և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ) դարձավ ոսկե մեդալակիր։
Գրիգորյանը գրանցեց երկամարտի 214 կգ (91+123) արդյունք։ Նա փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում։
Գրիգորյանը մեծահասակների պայքարում դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն։
