⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար կհատկացվի ավելի քան 4 մլրդ դրամ

Ներքաղաքական

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

 

«2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու: Տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ծավալներով ամենաշատ ՏԻՄ ընտրությունները: Մեր 70 համայնքներից 46-ում 2026 թվականի աշնանն ունենալու ենք ընտրություններ, այսինքն՝ համայնքների 65 տոկոսում»,-ասաց Հովակիմյանը:

 

Ընտրություններով պայմանավորված՝ ԿԸՀ-ին 2026-ին բյուջեից կհատկացվի մեծ գումար՝ շուրջ 7 մլրդ 568 մլն դրամ:

 

«7.5 մլրդ-ից 485 մլն դրամը ԿԸՀ-ի պահպանման ծախսերն են: ՏԻՄ ընտրությունների համար հատկացվելու է 2.5 մլրդ դրամ, ԱԺ-ի ընտրությունների համար՝ շուրջ 4 մլրդ 451 մլն դրամ»,-նշեց ԿԸՀ նախագահը:

 

2021-ին ՏԻՄ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1.7 մլրդ դրամ, իսկ խորհրդարանական ընտրություններին՝ 2.8 մլրդ դրամ: «2021-ին տեղամասերից ուղիղ հեռարձակման ծախսն արել է Կառավարությունը: Դա կազմել է 1.1 մլրդ դրամի կարգի: Պահուստային ֆոնդից կառավարությունն ինքն է այդ ծախսն իրականացրել»,-ասաց Հովակիմյանը:

 

Նա 2026-ի համար ծախսի աճը պայմանավորեց նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի բարձրացմամբ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ