Իսրայելը Լիբանանի դեմ պատերազմի եզրին է. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանցի փորձագետ Հայալ Մուազզին գրում է.
«Բոլոր դաշտային և հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ սիոնիստական ռեժիմը պատրաստվում է խոշոր ռազմավարական փոփոխության՝ Լիբանանի դեմ լայնածավալ պատերազմի։
Իսրայելցի բարձրաստիճան սպաները հյուսիսում իրավիճակը անվանում են անկայուն և փաստացի ընդունում են Թել Ավիվի ռազմական դոկտրինի փոփոխությունը՝ «կանխարգելիչ հարվածի» նախապատրաստություններ՝ խաղի կանոնները փոխելու համար։
Կորուստներին չնայած՝ «Հեզբոլլահը» մեծացրել է իր մարտիկների թիվը մինչև մոտ 90,000 և կառուցել է լայնածավալ պաշտպանական համակարգ՝ հարավային Լիբանանից մինչև Բեքաա հովիտ։
Ինչպես միշտ ասել եմ, մանկասպան Նեթանյահուն պատերազմը համարում է միակ ելքը։ Եթե մարտերը դադարեն, Իսրայելը կբախվի ներքին պառակտման և քաղաքացիական պատերազմի, և դա կլինի Նեթանյահուի վերջը»։