Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում

«Հրապարակ»․ Կալանավորել են 1 անչափահասի եւ 1 զոքանչի

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։ Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք: Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ: Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով` տեղափոխեցին Երեւան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջեւ բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց: Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին` ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ