⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

«Իրավունք». Թաթոյանի «Միասնության թեւեր»-ում թեւաթափ վիճակ է

Ներքաղաքական

Տեւական ժամանակ մամուլում լուրեր էր շրջանառվում, թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԸ կուսակցություն է ստեղծում: Սակայն, կարծես թե, ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, եւ շաբաթներ առաջ նա հայտարարեց ընդամենը «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ստեղծման մասին: Միեւնույն ժամանակ, Թաթոյանը ներկայացավ, որ իբրեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնի հավակնորդ է: Բայց, արի ու տես, որ Թաթոյանին քաղաքական դաշտում գրկաբաց չէին սպասում: Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ Թաթոյանի գործերը հեչ լավ չեն: Նա աջակցություն չի գտնում ո՛չ երկրի ներսում, ո՛չ դրսում: Համենայնդեպս, մոսկովյան շրջանակներում նրա քաղաքական հայտ ներկայացնելու գովազդն ասում են՝ ամենեւին լուրջ չի ընկալվել: Դե իսկ ներքաղաքական դաշտում որեւէ թեւ չի շտապում թեւութիկունք կանգնել նրան: Այսպիսով՝ Թաթոյանի «Միասնության թեւեր»-ում թեւաթափ վիճակ է:

Սեփ. լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ