⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Փաշինյանը փորձում է չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին. Շարմազանով

Ներքաղաքական

«Զվարթնոց» օդանավակայանում երեկ կալանավորեցին հայրենիք վերադարձած Մասիսի քաղաքապետ, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ ընդգծեց.

— Հաշվի չեն առնում ո՛չ անչափահաս երեխաների առկայությունը, ո՛չ նրա համայնքապետ լինելու, ո՛չ համայնքը բարձր հեղինակություն ունենալու հատկությունները, ո՛չ Արցախի 44-օրյա պատերազմից հետո արցախահայ մեր հայրենակիցներին օժանդակելու հարցերը: Սա, պարզապես, քաղաքական պատվեր է: Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը եւ իմպիչմենտի գործընթացը սկսել է նյարդայնացնել Փաշինյանին։ Նա փորձում է չեզոքացնել իր քաղաքական հակառակորդներին։ Բայց այստեղ մի խորհրդանշական բան կա՝ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականի մայիս-հունիսին այս կապիտուլյանտ ռեժիմի առաջին քաղբանտարկյալն էր։ Այսօր հուսով եմ՝ Դավիթ Համբարձումյանը կլինի առաջին ու վերջին քաղբանտարկյալը, եւ այլեւս հասարակությունը կհամախմբվի, եւ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի: Համբարձումյանը ՀՀԿ-ական է, քաղաքական պայքարի ներկայացուցիչ: Հանրապետականի քաղաքական հայրերը սովետական գուլակներում են տասնյակ տարիներ նստել, մի հատ ախ չեն արել։ Յուրաքանչյուրս էլ պատրաստ ենք։ Դավիթը պինդ է, պատրաստ է եւ վերադառնալով Հայաստան` ցույց տվեց, որ պայքարը հաղթելու է Հայաստանի ադրբեջանացմանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ