Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի

Փառատոները դարձել են ստրատեգիական նշանակություն ունեցող միջոցառումներ. Ղազանչյան

Մշակութային

Արտաշատը նոյեմբերի առաջին շաբաթը կդիմավորի թատերական շնչով։ Քաղաքում կմեկնարկի Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը, որն այս տարի եւս կընդունի իր հանդիսատեսին Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում։ Փառատոնի բացման հանդիսավոր երեկոն կկայանա նոյեմբերի 1-ին՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ (բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի):

«ՑԱՎՈՔ, ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԸ ՄԻ ՔԻՉ ԿՏՐՎԱԾ Է»

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ ընդգծեց, որ փառատոնն արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից։ Այն մեծ աշխուժություն է բերում մարզային կյանքում, նպաստում է հանդիսատեսի ու թատրոնի կապի ամրապնդմանը։

«Երեք տարի առաջ հիմք դրվեց փառատոնին: Շատ ուրախ եմ, որ այս փառատոնը դարձել է արդեն ամենամյա եւ դառնում է Արտաշատի կարեւորագույն այցեքարտերից մեկը։ Սա կարեւոր իրադարձություն է մարզային կյանքում։ Երկու տասնամյակից ավելի է, որ Թատերական գործիչների միության համար փառատոներ անցկացնելը դարձել են ստրատեգիական նշանակություն ունեցող միջոցառումներ: Փառատոնը տոնակատարություն է, որտեղ մեկտեղվում են հանրապետության թատրոնները Երեւանից եւ մարզերից ու այդ օրերին ավելի տեսանելի, առավել որոշակի է դառնում հանդիսատեսի կապը թատրոնի հետ: Ընդհանրապես, ժամանակը ցույց է տվել, որ ամեն մի այդպիսի միջոցառումից հետո՝ տվյալ քաղաքի, համայքի թատրոնը շատ ավելի ակտիվ է սկսել աշխատել հանդիսատեսի հետ», - ընդգծեց Ղազանչյանը:

ՀԹԳՄ նախագահը կարեւորեց տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ աշխատանքը, առանց որոնց նման փառատոներ, ուղղակի, չեն կարող կայանալ:

«Թատերական փառատոներ մենք տարբեր տարիներին կազմակերպել ենք տարբեր մարզերում: Թերեւս, այդպիսի մարզ չկա, որտեղ մենք փառատոն անցկացրած չլինենք: Ասեմ, որ որքան էլ տեղի թատրոնը ցանկանա, առանց քաղաքների, համայնքների ղեկավարության, մարզպետարանների օժանդակության՝ ոչինչ տեղի ունենալ չի կարող: Վերջերս Կապանում էլ անցկացրինք Կամերային ներկայացումների փառատոն, որը դարձյալ մարզպետի ցանկությունն էր: Լեփ-լեցուն դահլիճներ ենք ունենում: Վերջերս կայացավ նաեւ «Թատերական Լոռի» փառատոնը, որտեղ ներկայացում ենք ունեցել, որ դահլիճում նստելու տեղ չէր մնացել, եւ մարդիկ կանգնած են նայել ամբողջ ներկայացումը: Ցավոք սրտի, մարզերի եւ մայրաքաղաքի մշակութային կապը մի քիչ կտրված է, եւ այս փառատոները նաեւ լրացնում են այդ բացը: Մարզային հանդիսատեսը, որն իր սիրելի դերասաններին տեսնում է միայն հեռուստաէկրակններից, հանկարծ տեսնում է թատրոնի բեմում, իրենց քաղաքում, ինչը շատ կարեւոր է: Եվ եթե կլինեն մարզեր, մարզպետներ, համայնքապետեր, ովքեր կցանկանան նման միջոցառումներ կազմակերպել, մենք երկու ձեռքով կողմնակից ենք, կկազմակերպենք բարձր մակարդակով», - ընդգծեց ՀԹԳՄ նախագահը:

Ի դեպ, Հակոբ Ղազանչյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի Արտաշատի փառատոնին մասնակցելու ցանկություն հայտնած թատրոնների քանակը մի քանի անգամ ավելի շատ է եղել. «Պարզապես, փորձել ենք տեղավորվել 9 օրվա մեջ: Համոզված եմ, որ շատ լավ ծրագիր է կազմված: Այնպես որ, հերթական թատերական տոնն Արտաշատում տեղի կունենա, եւ առավել եւս կասկած չունեմ, որ հաջորդ տարիներին մենք դարձյալ մասնակիցը կդառնանք այս տոնին»:

«ԹԱՏԵՐԱԿԱՆ ՏՈՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ»

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԿԱՄՈ ՆԱՂԴԱԼՅԱՆՆ էլ, անդրադառնալով փառատոնին, նշեց, որ մասնակցում են թատրոններ Երեւանից, Կապանից, Հրազդանից, ընդհանուր առմամբ՝ փառատոնի խաղացանկում ընդգրկված է 11 ներկայացում։

«Հանդիսատեսն արդեն սպասում է այս փառատոնին, ինչը մեզ համար շատ պարտավորեցնող է: Ասեմ, որ փառատոնին մասնակցել ցանկացող թատրոնները շատ էին, ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորինս նոր թատրոններ ընդգրկենք ու խաղացանկում լինեն ամենատարբեր տարիքային խմբերի համար ներկայացումներ: Փառատոնի նկատմամբ բավականին հետաքրքրություն կա թե՛ մարզում, թե՛ հարակից մարզերում, անգամ Երեւանից ենք հանդիսատես սպասում, որոնք փառատոնին մասնակցելու ցանկություն ունեն: Իսկապես թատերական տոն է սպասվում Արարատի մարզում՝ Արտաշատ քաղաքում: Մենք պատրաստ ենք ընդունել մեր գործընկեր թատրոններին եւ այս առումով ուրախությամբ պետք է նշեմ, որ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում իրականացվում են լուսաձայնային գերժամանակակից տեխնիկայի մոնտաժման աշխատանքներ: Այնպես որ, փառատոնի շրջանակում մեր գործընկերներին կհյուրընկալենք առավել լավ պայմաններով», - ասաց Նաղդալյանը։ 

Ինչ վերաբերում է Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական նորություններին՝ թատրոնի տնօրենը նշեց, որ այս տարի միջազգային համագործակցություն են ունեցել եւ ֆրանսիական կողմի հետ համատեղ իրականացրել են «Մանուշյան» ներկայացումը, որով էլ ազդարարվել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ տասնյակ երկրների դեսպանների, նախարարների եւ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

«Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Հենց այս ներկայացումն էլ ընդգրկված է եւ մեր փառատոնային ծրագրում: Այս տարրի հյուրախաղերով եղել ենք Լիբանանի Հանրապետությունում եւ հայ համայնքի հազարավոր փոքրիկների համար խաղացել ենք «Բարեկենդանը» ներկայացումը: Հաջորդ տարվա համար արդեն սկսել ենք աշխատանքները եւ մեր սիրելի հանդիսատեսի դատին պատրաստվում ենք ներկայացնել «Արտաշես եւ Սաթենիկ» դրաման: Գալիք տարվա համար արդեն ունենք պայմանավորվածություն՝ բեմադրություն անելու Միացյալ Նահանգներում գործող «Լեւոն Շանթ» թատերախմբի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի հետ: Այդ ներկայացումը բեմադրելով մեր թատրոնում՝ արդեն 2026 թվականի աշնանը կմեկնենք հյուրախաղերով ԱՄՆ: Մեզ մոտ աշխատանքներն ընթանում են խիտ ու բուռն գրաֆիկով: Փորձում ենք ավելին անել, որպեսզի ներկայանալի թատրոն ունենանք», - շեշտեց թատրոնի տնօրենը:

Նշենք, որ Արտաշատի երրորդ հանրապետական թատերական փառատոնը տեւելու է մինչեւ նոյեմբերի 9-ը։ Այն եզրափակվելու է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ, որի բեմադրիչը Ինա Հախնազարյանն է։ Իսկ ներկայացումներին զուգահեռ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախասրահում կներկայացվի Արտաշատի գեղանկարիչների աշխատանքները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքըՈւկրաինայից Թուրքիա բեռներ տեղափոխող թուրքական նավը գրոհել է կամիկաձե անօդաչուն (Տեսանյութ)Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանին Փեզեշքիանը զանգահարել է Ալիևին` շնորհավորել գալիք ծննդյան օրվա կապակցությամբԱրեգակնային բծերի մակերեսի մեծացման պատճառով հնարավոր է արեգակնային բռնկումների ակտիվության աննշան աճ«Իրավունք». Ավինյանենք ԱԺ ընտրություններին կգործեն ընդդեմ Նիկոլի՞Ռուսական ուժերը խորը ճեղքումից հետո մտել են Կոնստանտինովկայի արեւելյան հատված (Քարտեզ)Լույս չի լինելու2025-ը դժվար տարի էր, բայց մի անհանգստացեք, քանի որ հաջորդ տարին շատ ավելի վատ է լինելու. Մելոնի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված