Ոտնլվայի արարողությունն՝ ըստ «անՏեր հԱրամի»
ՎերլուծությունԱյն, ինչի ականատես եղանք կիրակի օրը Հովհաննավանքում, ասել, թե զարհուրելի էր, նշանակում է ոչինչ չասել: Այլեւս փաստ է՝ եկեղեցին օկուպացված է, հավատացյալների ձայնը` լռեցված, իրական հոգեւորականների մուտքը` արգելված:
Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում կարգալույծ հռչակված նախկին քահանայի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած կեղծ «պատարագին», բացի ՔՊ-ական պաշտոնյաներից եւ իրավապահներից՝ համազգեստով եւ քաղաքացիական հագուստներով ոստիկաններից ու ՊՊԾ աշխատակիցներից, ԱԱԾ-ականներից, մասնակցում էին՝ աղանդավորների հետ առնչություն ունեցող շրջանակներ, եկեղեցուց կիլոմետրերով հեռու հայհոյախոս ակտիվիստներ, անգամ` գուշակ ու 44-օրյա պատերազմի օրերին մի ամբողջ ազգի ապատեղեկատվությունով սնած Արծրուն Հովհաննիսյան: Այս չարագույժ պատկերի սցենարի հեղինակը Նիկոլ Փաշինյանն էր, որին մասնակից չդարձան անգամ իր ընտանիքի անդամները, բոյկոտեցին նույնիսկ մի շարք ՔՊ-ական պատգամավորներ:
Գլխավոր դերերում, իհարկե, քաղաքացի Ստեփան Ասատրյանն էր, որը, լինելով կարգալույծ հոգեւորական, իրականացրեց «ռիտուալ» եւ ամեն կերպ փորձեց հաճոյանալ Նիկոլ Փաշինյանին: Այո՛, Ստեփան Ասատրյանը, որը բեմադրված «պատարագից» օրեր առաջ Մայր Աթոռի մասին ասում էր, թե «չի հարգում այդ կառույցը» բարձրացել էր խորան եւ արարողություն էր իրականացնում՝ նրանց առաջ, որոնցից մեկն ուղղակիորեն լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «թքած ունի, թե որտեղ է գտնվում»: Բայց սա չէր միայն ամենասարսափելին:
Ստեփան Ասատրյանի քծնանքն առ Նիկոլ Փաշինյան հուշում է, որ վաղը նույն ոգեւորությամբ՝ ոտնլվայի արարողություն էլ կանի, ոչ միայն լվանալով Փաշինյան Նիկոլի ոտքերը, այլ հետո էլ ջուրը խմելով: Իզուր չէ, որ նրան սոցցանցերում ոչ միայն կոչում են նեոՀուդա, այլեւ «Անտեր ՀԱրամ»:
ՈՎ ԷՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼԸ. ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԿԱՐԳ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՔՈ
Հատկանշական էր, այսպես ասած, «պատարագիչ» Ստեփան Ասատրյանի քարոզը՝ նվիրված Նիկոլ Փաշինյանին:
«Մեծարգո պարոն վարչապետ, իմ շուրթերով ես չեմ խոսում, Աստված խոսում է մեր բերանով: Երբ փակում են այդ բերանը, լռեցնում են նաեւ Աստծո խոսքը: Պարոն վարչապետ, ձեր ներկայությունը այն բերանի բաց պահելն է, որ Աստված շարունակի իր ժողովրդի հետ խոսել, որ այս ականջները մաքուր խոսք լսեն, ինչի համար շնորհակալ եմ», - ասաց Ստեփան Ասատրյանը՝ ընդիմիջելով իր խոսքը նիկոլապաշտների ծափահարություններով: Եվ մինչ Սուրբ խորանից անդրադարձ է կատարվում բերան փակելու եւ լռեցնելու մասին, լռեցվեց ու փակվեց քաղաքացու բերանը:
«Ստեփան Ասատրյանն իրավունք չունի այստեղ պատարագ մատուցելու», - «ռիտուալի» ժամանակ բացականչեց ներկաներից մեկը, որի բերանը, բառիս բուն իմաստով, անմիջապես փակվեց, ու նրան կոպիտ ձեւով հեռացրին տարածքից: Ի դեպ, հետո միայն պարզվեց, որ քաղաքացու բերանը փակողը Պետական պահպանության ծառայության աշխատակից Աշոտ Մկրտումյանն է եղել: Իսկ հետո «ժողովրդավարության բաստիոնի» ոստիկանապետ Արամ Ղազարյանն անձամբ է «հոգ տարել», որ այդ քաղաքացին այլեւս չվերադառնա եկեղեցու տարածք: Տպավորություն էր, որ եկեղեցում տեղի է ունենում հոգեհանգստի արարողություն, միայն թե հանգուցյալը «ժողովրդավարությունն է», որն անժամանակ մեռավ Հայաստանում:
Ոչ պակաս ուշագրավ էր Ստեփան Ասատրյանի դիտարկումը «այս ականջները մաքուր խոսք լսելու» վերաբերյալ՝ այն դեպքում, երբ «պատարագի» համար հայթայթել էին մի նախկին սարկավագի՝ Ռոբերտ Աղազարյանին, որի բազմերանգ ու բազմահարկ հայհոյանքները սոցցանցներում այնքան այլանդակ են, որ անգամ մեջբերել չենք կարող՝ խնայելով մեր ընթերցողների մաքուր ականջները:
ՄԵԿԸ` ԼԱՅՆ «ՃԱՆԱՊԱՐՀՈՎ», ՎԵՑԸ ՆԵՂ ԴՌՆՈՎ ՄՏԱՆ
Իսկ ինչ էր կատարվում նույն ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ներկաներն ասում են, որ անգամ տոն օրերին այդքան հավատացյալ չէին տեսել Մայր Աթոռում: Մարդկանց քանակն աննախադեպ էր: Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը եւ Վեհափառ Հայրապետը նաեւ լռեյայն ցույց տվեցին, որ չնայած իշխանական մամուլի ջանքերին՝ միեւնույնն է, նրանց չհաջողվեց պառակտում մտցնել բարձրաստիճան հոգեւորականության միջեւ: Ստացվում է՝ եկեղեցուն որքան հալածում են, այնքան հակառակ էֆֆեկտն են ստանում, եկեղեցին զորանում է, շարքերը՝ մաքրվում: Ավելին՝ Մայր Աթոռում կատարվեց քահանայական ձեռնադրություն:
«Մեկը լայն «ճանապարհով», 6-ը նեղ դռնով մտան, մեկն ընտրում է պատմական խարանը, վեցը նույն ժամանակ հայ ազգի Մայր Տաճարում քահանայական ձեռնադրությունը», - այսպես է բնութագրել իրողությունը հայ եկեղեցու հավատավոր զավակներից մեկը:
Ըստ էության, Հովհաննավանքում հերձվածների փառատոնը ֆիասկոյի ենթարկվեց, ինչը, ըստ քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի, օրինաչափ է. «Որովհետեւ չի կարող հաջողություն լինել, երբ թեկուզ եւ հերձված ու նզովյալ, բայց նոր կրոնական նախագծի առաջին պլանում երեւում է «ԴաԳԴիԳագան ՀաՂԴանԳի», նույն ինքը՝ տիեզերական ստի խորհրդանիշը, կին նախարար, որի ամուսինը մեկ այլ աղանդի առաջնորդներից է, մարզպետ, որը Հովհաննավանքից ոչ շատ հեռու պոռնկատան, նույն ինքը՝ ստրիպտիզի մենեջեր է եղել, անհայտ սեռի մատուցող, որին օրը մեջ ծեծում ու տեսախցիկի առջեւ մեղայի գալ են տալիս, իսկ տեղեկատվական դաշտում աջակիցդ սեփական մոր վրա ցուցունք տված մի պեդերաստ է… Մինչեւ ականջները մեղքի մեջ թաղված փոքրիկ դեւերով ոչ նոր եկեղեցի է հնարավոր ստեղծել, ոչ նոր կրոն, ոչ էլ` նոր աղանդ»:
ԿՐԿԻՆ ՓՈՐՁԻՐ
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի եկեղեցուն հարված հասցնելու փորձը դարձավ փորձանք, ցանկալի արդյունք այդպես էլ չգրանցեց: Հետեւապես, նրան էլ ոչինչ չէր մնում անել, քան փորձել կրկին: Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջով հայտնել է, որ հաջորդ կիրակի եւս Հովհաննավանքում կմասնակցի պատարագի: Կհաջողվի՞ նրան այս անգամ բերման ենթարկել այն ՔՊ-ականներին, որոնք խուսանավեցին մասնակից դառնալ այս չարաբաստիկ արարողությանը, ցույց կտա ժամանակը: Բայց ակնհայտ է, որ Ստեփան Ասատրյանը չի կարող հույսը դնել, որ ամեն անգամ Փաշինյան Նիկոլը կգա` իր քծնանքին արժանանանալու եւ հետն էլ կբերի գլխաքանակ՝ իր կեղծ պատարագների համար: Շուտով Ստեփան Ասատրյանն էլ կմոռացվի՝ մնալով պատմության ամոթալի էջերում: Իսկ Հովհաննավանքի կիրակնօրյա խայտառակությունը դեռ երկար կհիշվի սերնդեսերունդ: Ոչ ոք չի մոռանալու, որ Փաշինյանի ձեռամբ պետական ուժային կառույցները ներխուժեցին այնտեղ, որտեղ անգամ թագավորներն էին ծնկի գալիս: Նա ապացուցեց, որ իր իշխանությունը չի ճանաչում ո՛չ սրբություն, ո՛չ սահման։
Բեմադրված «պատարագը» դարձավ ոչ թե հավատքի, այլ ստորաքարշության արարողություն, որի ընթացքում սրբության փոխարեն տիրեց ցինիզմը, աղոթքի փոխարեն՝ ծափահարությունը։ Հովհաննավանքում կատարվածը ոչ թե Աստծո անունով պատարագ էր, այլ` քաղաքական հրեշավոր շոու։ Սակայն որքան էլ փորձեն աղավաղել եկեղեցու խորհուրդը, ամեն անգամ ապացուցվում է՝ ազգի հոգեւոր հենքը քանդել հնարավոր չէ։ Մեր եկեղեցին վերապրել է հռոմեացիներին, պարսիկներին եւ կվերապրի նաեւ Փաշինյանի իշխանական «աղանդը»։ Մնացյալն ընդամենը կրկնվող փորձեր են մի ներկայացման, որի բեմը վաղուց դատարկվել է, իսկ հանդիսատեսը՝ հեռացել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
