⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Դավիթ Համբարձումյանն այսօր բոլորիս տվեց տղամարդկության, անձնազոհության ու ոգու ամրության օրինակ․ Մելիքյան

Ներքաղաքական

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Քաղբանտարկյալ» բառն իմ համար սոսկ տեսական հասկացություն չէ։ Այդ բառը լսելիս միանգամից մտքիս են գալիս հազար ու մի պատկերներ՝ ամրություն ու արժանապատվություն արտահայտող դեմքեր, ընտանիքի անդամների թաց աչքեր, մտերիմների մտահոգ զանգեր, գործընկերներիս հետ «ուղեղայն գրոհներ», ցասում ու հույս, հազար ու մի գույն ու ձայն ու էմոցիա։

Մինչ օրս ինձ թվում էր, որ «քաղբանտարկյալ» ասվածը պատկերացնում եմ հինգ մատիս պես։

Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ չեմ կարող պատկերացնել այն մարդու կամքի ու ոգու ուժը, որը, լավ գիտակցելով տևական ապօրինի բանտարկության հեռանկարը, ունենալով ընտրության ռեալ հնարավորություն, հերիք չի՝ որոշում է վերադառնալ ու ապօրինաբար բանտարկվել, մի բան էլ՝ նեղանում է նրանցից, ովքեր խորհուրդ են տալիս չվերադառնալ։

Դավիթ Համբարձումյանն այսօր բոլորիս տվեց տղամարդկության, անձնազոհության ու ոգու ամրության օրինակ, ու անկեղծ ասած՝ չգիտեմ՝  ինքս ի վիճակի կլինեի՞ նույնն անել։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Նրանց արժանապատիվ շարքը քիչ առաջ համալրեց ևս մեկը՝ ուժեղ տղա Դավիթ Համբարձումյանը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ