⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին

Ներքաղաքական

Մասիսի համայնքապետ, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը ժամանեց Երևան։ Նրան կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։ 

Նշենք, որ Համբարձումյանի հարազատները, մտերիմներն ու աջակիցները հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում` նրան դիմավորելու։ Օդանավակայանում նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կուտակել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ  Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտել էին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ 7 տարի առաջվա գործով, որով դատարանում քննված ոչ մի վկա մեղադրական ցուցմունք չէր տվել Համբարձումյանի դեմ։

Նա այդ օրերին Հայաստանում չէր, բայց հայտարարությամբ տեղեկացրել էր․ «Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում»։

Դավիթ Համբարձումյանը շեշտել էր նաև՝ իր կալանավորմամբ այս իշխանության դեմ պայքարը չի դադարելու։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ