«Վերջին» ղարաբաղցին Արցախի հայաթափելուց հետո Պուտինը` Զելենսկու հետ հանդիպման պայմանների մասին (Տեսանյութ) Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ արագ պետք է ավարտել Պուտինը նշեց եվրոպական առաջնորդի անունը, որի հետ նա պատրաստ է երկխոսել Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվում է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 81-ԱՄՅԱԿԸ Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ) Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են Կիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ

Այն ինչ կատարվում է Հովհաննավանքում ստվերում է միջնադարյան այդ հռչակավոր հոգևոր կենտրոնի փառքն ու վեհությունը

Այն, ինչ վերջին ժամանակներս կատարվում է Հովհաննավանքում, կարծես ստվերում է միջնադարյան այդ հռչակավոր հոգևոր կենտրոնի փառքն ու վեհությունը:

Արագածոտնի միջնադարյան հուշարձաններիշարքում իր պատմահնա-գիտական կարևորությամբու նշանակությամբ, ճարտարապետականինքնատիպու-թյամբ և վսեմությամբ առանձնանում էՀովհաննավանքի վանական համալիրը` դպրությաներբեմնի նշանավոր կենտրոնը, հայ եկեղեցականնվիրապետության հզորագույն թեմականաթոռներից մեկը, ինչն առավել հռչակված է եղելմիաբանների խստակենցաղ վարքով ու կրոնականինքնանվիրումով, որի պատճառով էլ կոչվել է նաևՍովի կամ Սուղի վանք:

Վանական համալիրը համակողմանիորենուսումնասիրել է ականավոր հնագետ ԿարոՂաֆադարյանը, որի տքնաջան աշխատանքիարգասիքը հանդիսացավ «Հովհաննավանքը և նրաարձանագրությունները» (Եր., 1948) աշխատությունը:

Հովհաննավանքի վանական համալիրըբաղկացած է բազիլիկ տաճարից (IV դ.), կաթողիկե Ս. Կարապետ եկեղեցուց (1216-1221 թթ.), գավիթ-ժամատնից (1247/8-1250 թթ.), տապանատնից(XII դ. II կես):

Բազիլիկ եկեղեցին, ըստ սրբազան ավանդության, կառուցել է Ս. Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` հիմքում ամփոփելով Հովհաննես Մկրտչինշխարները: Այստեղ պարբերաբար այցելել էՏրդատ Մեծ արքան (287-330)` նշխարների վրաաղոթելու: Դա պատահական չէր, քանի որ Տրդատարքան, Հայոց դարձի ժամանակ Արածանիումմկրտվելով, ստացել է Հովհաննես անունը:

Հովհաննավանքը ճանաչված ու հռչակված է եղելդեռևս վաղ միջնադարից: V դ. II կեսին այստեղվանահայր է եղել պատմիչ Ղազար Փարպեցին: Իրճգնական դեգերումների ճանապարհինՀովհաննավանքում մի առ ժամանակ ապաստանել էՍ. Վահան Գողթնացին (701-737):

Հովհաննավանքը IX-XI դդ. գտնվել է հզորագույն Պահլավունիների, իսկ XIII-XIV դդ. Վաչուտյան նշանավոր իշխանական տան հոգածության ներքո:

1243 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս ԿոստանդինԱ. Բարձրբերդցու (1221-1267) հայրապետականկոնդակով Ամբերդի եպիսկոպոսական աթոռըհամանուն անառիկ ամրոցից տեղափոխվել է միջազգային տարանցիկ բանուկ ճանապարհի մոտ գտնվող Հովհաննավանք, բայց թեմակալը մի առ ժամանակ շարունակել է հորջորջվել «եպիսկոպոս Անբերդոյ»: Հովհաննավանքի եպիսկոպոսության սահմանները տարած-վել են Ապարան քաղաքի միջով հոսող Քասաղ գետից մինչև Աշնակ: Հովհաննավանքի եպիսկոպոսությունն իր հզորության գագաթնակետին է հասել XIV դ. սկզբներին, երբ նրա հոգևոր իրավասությունը Նիգգավառի կեսից, Ամբերդ, Արագածոտն պատմագավառներից բացի տարածվել է նաև Շիրակ աշխարհի վրա:

Հովհաննավանքը շարունակել է Արագածոտնիեպիսկոպոսական կենտրոն մնալ մինչև XVIII դար: Արդեն այդ դարի կեսից Հովհաննավանքը հիշատակվում է որպես սովորական վանական թեմ, որն իր մեջ ընդգրկել է ներկայիս Արագածոտնիմարզի Փարպի, Կարբի, Օհանավան գյուղերը, ինչպես նաև Ապարանի տարածաշրջանիարևմտյան հատվածի (Շարապխանի) կեսը:

Ուշ միջնադարում, հատկապես Զաքարիա վարդապետ Վաղարշապատեցու վանահայրության տարիներին հռչակված է եղել Հովհաննավանքիդպրոցը, որտեղ հայոց լեզու է դասավանդել տեղի միաբան, պատմագիր, մատենագիր, վիմագրագետ Զաքարիա Սարկավագ Քանաքեռցին: Հովհաննավանքի դպրոցը 1640 թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա. Աղբակեցին (1632-1655)տեղափոխել է Ս. Էջմիածին և դարձրելԺառանգավորաց դպրոց: Վերջինիս հիման վրա էլ 1874 թ. բացվել է Գևորգյան ճեմարանը:

 

Աշոտ Մանուչարյան

Պ. գ. թ., դոցենտ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Վերջին» ղարաբաղցին Արցախի հայաթափելուց հետո Պուտինը` Զելենսկու հետ հանդիպման պայմանների մասին (Տեսանյութ)Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ արագ պետք է ավարտելՊուտինը նշեց եվրոպական առաջնորդի անունը, որի հետ նա պատրաստ է երկխոսելՊուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվում էԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 81-ԱՄՅԱԿԸՄխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ)Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ»Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. ՊետրոսյանՌուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր ենԿիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ21-ամյա վարորդը տեղում մաhացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ»Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ ՀամբարյանԻրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. BloombergՔըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում Իրանը մտածում է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների վերահսկողության մասինՎտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե Հակոբյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված