⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Կարգալույծ եղած անձնավորությունն իրավունք չունի որևէ տեղ պատարագ մատուցել. Վարդան Խաչատրյան

Ներքաղաքական

«Ի­րա­վուն­քը»-ը զրու­ցել է ԵՊՀ Աստ­վա­ծա­բա­նութ­յան ֆա­կուլ­տե­տի Կ­րո­նա­գի­տութ­յան ամ­բիո­նի դա­սա­խոս, աստ­վա­ծա­բան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Հով­հան­նա­վան­քում պա­տա­րագ մա­տուց­վեց կար­գա­լույծ ե­ղած քա­հա­նա­յի կող­մից: Որ­պես աստ­վա­ծա­բան, ի՞նչ կա­սեք այս մա­սին:

— Մեկ­նա­բա­նե­լու շատ բան այս­տեղ չկա։ Ե­կե­ղե­ցու օ­րեն­քով եւ կար­գով, կար­գա­լույծ ե­ղած անձ­նա­վո­րութ­յունն ի­րա­վունք չու­նի ո­րե­ւէ տեղ պա­տա­րագ մա­տու­ցել։ Սա ուղ­ղա­կի գոր­ծառ­նա­կան կա­նոն է, ո­րը սահ­ման­ված է հա­զա­րամ­յակ­նե­րի ըն­թաց­քում, եւ այն վե­րա­պա­հում է ե­կե­ղե­ցու ներ­քին կար­գա­պա­հութ­յու­նը։ Երբ խո­սում ենք կար­գա­լույծ քա­հա­նա­նե­րի մա­սին, մենք նկա­տի ու­նենք այն ան­ձանց, ով­քեր ի­րենց պաշ­տո­նից կամ ծա­ռա­յութ­յու­նից պաշ­տո­նա­պես ա­զատ­վել են։

Ե­կե­ղե­ցու մե­նաշ­նորհ­ներն ան­փո­խա­րի­նե­լի են. դրանք կապ­ված են ոչ միայն հո­գե­ւոր ի­րա­վունք­նե­րի հետ, այլ նաեւ բա­րո­յա­կան, դաս­տիա­րակ­չա­կան եւ ե­կե­ղե­ցու ինս­տի­տու­տի ողջ հա­մա­կար­գի հետ։ Ե­կե­ղե­ցին` որ­պես ինս­տի­տուտ, պահ­պա­նե­լով կար­գա­վի­ճակ­նե­րը, պար­տա­վոր է հե­տե­ւել օ­րեն­քին եւ ա­վան­դույթ­նե­րին։ Ե­թե նա­յենք պատ­մա­կան փաս­տե­րին, շատ դեպ­քե­րում, երբ մարդն այլ կար­գա­վի­ճա­կի է ան­ցել, նա այ­լեւս չի մաս­նակ­ցել ե­կե­ղե­ցա­կան խոր­հուրդ­նե­րի աշ­խա­տան­քին եւ չի մա­տու­ցել պա­տա­րագ­ներ: Օ­րի­նակ, հի­շում ենք այն դեպ­քե­րը, երբ ե­պիս­կո­պոս­ներ կամ ար­քե­պիս­կո­պոս­ներ, ով­քեր ան­ցել են կար­գա­լույծ վի­ճա­կի, պահ­պա­նել են ի­րենց անձ­նա­կան կյան­քը, սա­կայն ակ­տիվ ծա­ռա­յութ­յուն չեն ի­րա­կա­նաց­րել: Այ­սօր, երբ տես­նում ենք, որ կար­գա­լույծ ան­ձինք ինչ-որ կերպ փոր­ձում են ընդգրկ­վել ծա­ռա­յութ­յուն­նե­րի մեջ, հա­կա­սում է ե­կե­ղե­ցու ներ­քին կա­նոն­նե­րին։

— Ձեր կար­ծի­քով՝ ին­չի՞ կհան­գեց­նի այս ա­մե­նը: Իշ­խա­նութ­յու­նը փոր­ձում է այլ ե­կե­ղե­ցի՞ հիմ­նել՝ ա­ռանձ­նա­նա­լով Մայր Ա­թո­ռից:

— Ես սա չեմ դի­տար­կում որ­պես հե­ռան­կա­րա­յին գոր­ծըն­թաց։ Այս պա­հի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը կամ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հիմ­նա­կա­նում կա­րող են լի­նել է­մո­ցիո­նալ եւ ոչ թե հիմ­նա­վոր կրո­նա­կան կամ այլ նպա­տակ­նե­րով։ Պա­ռակ­տու­մը կա­րող է ա­ռա­ջաց­նել խոր­քա­յին փո­փո­խութ­յուն­ներ, սա­կայն նման զար­գա­ցումն այ­սօր ա­նի­րա­տե­սա­կան է։ Պա­ռակ­տու­մը կա­րող է լի­նել միայն այն դեպ­քում, ե­թե ու­նե­նանք ե­պիս­կո­պոս­նե­րի լայն ա­ջակ­ցութ­յուն, ին­չը ներ­կա­յում չկա: Ներ­կա պա­հին ե­կե­ղե­ցու ծա­ռա­յող­ներն ու կազ­մը հիմ­նա­կա­նում օծ­ված են Գա­րե­գին Երկ­րորդ կա­թո­ղի­կո­սի կող­մից, եւ ցան­կա­ցած նոր նա­խա­ձեռ­նութ­յուն կամ պա­ռակ­տում, բնա­կա­նա­բար, բախ­վե­լու է այս կա­ռուց­ված­քին: Ա­վե­լին, նույ­նիսկ ե­թե ո­րոշ ան­հա­մա­ձայ­նութ­յուն­ներ ա­ռա­ջա­նան, դրանք, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նութ­յամբ, կկա­ռա­վար­վեն կար­գա­լույծ վի­ճակ­նե­րի մի­ջո­ցով:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ