Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
ՀասարակությունՀունիսի 30-ին հաղորդվել էր 1989 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին նա Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել և ներկայացվել է մարզային վարչություն, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
