Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում

«Իրավունք». Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ը գրում է.

«ՔՊ-ին մոտ կանգ­նած աղբ­յու­րի փո­խանց­մամբ` կի­րակ­նօր­յա կեղծ պա­տա­րա­գից Փա­շին­յա­նը վե­րա­դար­ձել է ծայ­րա­հեղ նյար­դայ­նաց­ած: Ըստ աղբ­յու­րի` հասկացել է, որ ոչ թե ըն­դա­մե­նը շոուն չստաց­վեց, այլ ի­րա­կա­նա­ցավ վատ­թա­րա­գույ­նը, ո­րի մա­սին կա­րե­լի էր միայն մտա­ծել՝ ինքն ի­րեն դրեց ծի­ծա­ղե­լի վի­ճա­կում: Նախ, ո­րե­ւէ լուրջ ռեակ­ցիա Ե­կե­ղե­ցուց եւ ընդ­դի­մութ­յունից չե­ղավ, որ մարդ բռնեին՝ շոո­ւի երկ­րորդ սե­րիա սար­քե­լու հա­մար: Ե­կե­ղե­ցին բա­վա­րար­վեց միայն կար­գա­լույծ քա­հա­նա­յի «պա­տա­րագն» ա­նօ­րի­նա­կա­նութ­յուն ո­րա­կե­լով, ու զու­գա­հե­ռա­բար Վե­հա­փա­ռի անց­կաց­րած պա­տա­րա­գը ցույց տվեց, թե ի­րա­կա­նում ում հետ են հա­վա­տաց­յալ­նե­րը: Երկ­րոր­դը, Փա­շին­յանն իր աչ­քով տե­սավ, որ բա­ցի հրա­մա­նի ու­ժով բեր­ված­նե­րից, քչե­րին հե­տաքրք­րեց այդ «պա­տա­րագն էլ, իր մաս­նակ­ցությ­ունն էլ:

«Ա­վե­նա­վա­տը սե­փա­կան թի­մա­կից­նե­րի հիմ­նա­կան մա­սի կող­մից ան­տես­վելն էր. ան­գամ ա­մե­նա­մեր­ձա­վոր­նե­րից շա­տե­րը մտքնե­րով ան­գամ չանց­կաց­րին այդ խա­ղի մեջ մտնել՝ հաս­կաց­նե­լով, որ ինքն է մտել դրա տակ, թող հի­մա ինքն էլ տա­կից դուրս գա: Ի­հար­կե, նյար­դայ­նա­ցել, ո­մանց վրա գո­ռա­ցել է, ո­մանց՝ սպառ­նա­ցել: Բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ դա բան չի փո­խում: Հաշ­վի առ­նե­լով, որ թի­մի մի­ջին եւ ս­տո­րին օ­ղակ­նե­րում գնա­հա­տումն ա­վե­լի վատ է: Բո­լորն էլ ու­նեն ծա­նոթ-հա­րեւ­ան-­բա­րե­կամ, եւ հի­մա նրանց ե­րե­սով են տա­լիս՝ էս ի՞նչ սրբապղ­ծութ­յան մեջ եք մտել: Ու նրանք պա­տաս­խան չեն գտնում: Ե­թե մինչ այս կա­րո­ղա­նում էին գո­նե ար­դա­րա­նալ, թե՝ Կա­թո­ղի­կո­սին փո­խել է պե­տք, հի­մա ար­դեն այլ հար­ցե­րի են բախ­վում՝ օ­րի­նա­կան կա­թո­ղի­կո­սին փո­խենք, որ այս ա­պօ­րի­նութ­յա՞­նը նստեց­նի Էջ­միած­նում»,- ա­սում է աղբ­յու­րը:

­Կարճ ա­սած, չստա­նա­լով ո­րե­ւէ բան, Փա­շին­յանն ինքն ի­րեն մտցրեց մի փա­կու­ղի, որ­տե­ղից մեր զրու­ցա­կիցն էլ ելք չի տես­նում. «Հի­մա, ե­թե գնա Վե­հա­փա­ռին կա­լա­նա­վո­րե­լու, ըն­դա­մե­նը նրա հե­ղի­նա­կութ­յունն է կտրուկ բարձ­րաց­նե­լու: Ե­թե քայլ չկա­տա­րի, այս վի­ճակն ինչ­քա՞ն կա­րող է շա­րու­նա­կել: Չի աշ­խա­տում նաեւ հո­գե­ւո­րա­կան­նե­րին քննչա­կան­նե­րի դու­ռը քարշ տա­լը. դա միայն ա­վե­լի ու ա­վե­լի է հան­րութ­յա­նը նյար­դայ­նաց­նում: Ի­րա­վա­պահ­ներն էլ ի­րենց հեր­թին են կա­տա­ղած, թե ա­մեն ան­գամ մի բան մո­գո­նում է, ի­րենց էլ հե­տը վա­տա­մարդ սար­քում: Կա­րող է նաեւ նա­հան­ջել, բայց դա վա­տա­գույն տար­բե­րակն է: Ա­սում են, փոր­ձել է նաեւ այս մա­սին Հ­ռո­մի պա­պի հետ խոսել, բայց բախ­վել է ան­տար­բե­րութ­յան` հաս­կա­նա­լով, որ Վա­տի­կա­նում եւս ծայ­րա­հեղ վատ են նա­յում նման ա­րարք­նե­րին: Ռու­սա­կան ե­կե­ղե­ցուց էլ ռեակ­ցիան ծանր էր: Թե այս պատ­մութ­յունն ուր կհասց­նի, հի­մա կդժվա­րա­նամ ա­սել: Բայց մեկ բան հաս­տատ է՝ հի­մա 2018 թի­վը չէ»,- ա­սաց աղբ­յու­րը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ