«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը ՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն Ռուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ) «Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում Քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» «Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում է ՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթ Կրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուր

Ամեն ինչ անելու եմ, որ իմ պատճառով եկեղեցու մեջ բաժանում չլինի. կարգալույծ քահանան փակագծեր է բացում

Թեմա
«Ասեցի չգրեմ, բան չասեմ, մեկ է` էսպես ասելով բան չի փոխվելու։ Բայց դե չի էլ ստացվում չգրել։ Ինչ-որ գրում եմ, գուցե վերջում շատ էմոցիոնալ թվա, բայց գրում եմ այն, ինչ մտածում եմ և զգում։
 
Ես նախկինում եղել եմ քահանա, Տեր Մեսրոպ քահանա Խունոյան։ Ձեռնադրվել եմ 2018 թվականին, հունիսի 10-ին։ Ի դեպ` իմ ու օծակիցներիս 40-յա պահեցողության ընթացքում էր, որ տեղի ունեցան Վեհարանի գրավման դեպքերը։ Հրամանով կարգալույծ եմ եղել 2022 թվ.-ին, հատուկ շեշտում եմ` ԻՄ ԴԻՄՈՒՄԻ համաձայն։ Դրա համար ունեցել եմ իմ պատճառները։ Դիմումս գրել եմ 2021 թվ.-ի ամռանը։ Այդ ընթացքում և' Վեհափառը, և' Կարգապահական հանձնախումբը մի քանի անգամ կանչել են, ես գնացել եմ։ Թե ինչի համար եմ, ի վերջո, այդքան զրույցներից հետո դուրս եկել, դա արդեն ես գիտեմ, ոչ մեկին չի վերաբերվում։ Հիմա գտնվում եմ Ֆրանսիայում, իմ համեստ ծառայությունն եմ բերում այստեղի եկեղեցիներից մեկում։
 
Ասածս ինչ է։ Հիմա ի՞նչ, վերցնեմ, գրավեմ այստեղի եկեղեցիներից մեկը, ինձ հայտարարեմ այդտեղի քահանա, ասեմ` կաթողիկոսը իրավունք չունի ինձ կարգալույծ անել, ծեսեր անեմ, ու ժողովրդին տանեմ «փրկությա՞ն»... Իհարկե, չեմ անի։
 
1) Մենք քարոզում ենք խոնարհություն, և պիտի անձնական օրինակ էլ տանք։ Որովհետև առանց անձնական օրինակի, խոսքերը դատարկություն են։ Քրիստոս ինքն էր անձնական օրինակով քարոզում։ Ո՞ւր է խոնարհությունը, եթե ես վերոնշյալով շարժվեմ։
 
2) Մենք ձեռնադրվում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնված Սուրբ Մյուռոնով, ձեռնադրվում ենք նրա օրհնությամբ, նրա ձեռքով ձեռնադրված եպիսկոպոսի ձեռամբ, ձեռնադրությունից հետո ստանում ենք նրա օրհնությունը, համբուրում Աջը, բայց հանկարծ, ինչ-որ պահի որոշում, որ նա իրավունք չունի կարգալույծ անելու։ Տրամաբանական հարց...
 
3) Մենք քարոզում ենք Սեր, նույնիսկ թշնամու հանդեպ, ինչպես որ Աստվածաշնչում է գրված։ Բայց ո՞ւր է սերը, երբ նույնիսկ մեր եղբորը չենք սիրում ինչպես մեր անձը, ինչպես որ նշում է Աստվածաշնչում որպես ամենամեծ պատվիրաններից մեկը։
 
4) Մենք ուզում ենք, որ մարդիկ գան եկեղեցի, որովհետև այնտեղ է նրանց փրկությունը, բայց ինքներս մեզ դուրս ենք շպրտում փրկության դռնից` մեզ հետ կործանելով նաև մի մեծ հատված հավատացյալների։
 
5) Մենք քարոզում ենք միասնություն, Հայրենիք, բայց ինքներս պատճառ ենք դառնում, որ թշնամին մեր իսկ ձեռքերով քաոսի վերածի հենց մեզ, ու որպես խաղալիք կառավարի ու խաղա այն խաղը, որն այդ պահին սիրտը ուզում է։
 
6) Մենք քարոզում ենք, որ պետք է հարգել այն եկեղեցին, որը մեզ` հոգևորականներիս որպես նոր մարդ ծնել, սնել, հասունացրել և ճանապարհել է դեպի կյանք, բայց ինքներս, որպես իսկական ուրացող, յուրահատուկ Բրուտոս, ուրանում, թիկունքից ամենամեծ հարվածն ենք հասցնում։
 
7) Աստվածաշնչում ասվում է, որ կայսրինը տանք կայսրին, Աստծունը` Աստծուն։ Իսկ մենք վերցրել ու Աստծունն էլ ենք տալիս կայսրին։ Մի «կայսրի», որի միակ առաքելությունը ոխերիմ թշնամու ոտքերի տակ հլու հնազանդ ծառայելն է, մեր ամեն ինչը մեծ սկուտեղի վրա նրա ոտքերի տակ փռելն է, ով ինքն իրեն («կայսրը») նմանեցնում է Քրիստոսին ու էլ չեմ էլ ուզում թվարկել, թե ինչեր։
 
Հ.Գ.- Այո, խնդիրներ կան, բավական կան, ոչ ոք չի ժխտում։ Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևերն ու տեղերը կան։ Ես միշտ մնալու եմ իմ եկեղեցու` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակը, միշտ մնալու եմ ՀԱՅ, միշտ իմ հնարավորությունների չափով ծառայելու եմ եկեղեցուն, ով ինձ ծնել, սնել, մեծացրել ու ճանապարհել է կյանք, ու ամեն ինչ անելու եմ, որ իմ պատճառով եկեղեցու մեջ բաժանում չլինի։ Ու երբեք չեմ ընդունելու այն «կայսերը», ով ծառայում է իմ, իմ հարազատների, իմ ունեցածի միայն մահը ցանկացող ոխերիմ թշնամուն...», - գրել է նախկին հոգեւորական ԱՐԹՈՒՐ ԽՈՒՆՈՅԱՆԸ:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդըՇՏԱՊ. Բավ է ողբաք, տվեք ինձ իրավունք հարգարժան հոգեւոր հայրեր. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռությունՌուսները Կիևում խոցել է եւս մեկ առանցքային կամուրջ՝ Հյուսիսայինը (Տեսանյութ)«Հրապարակ». Սիսիանում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրումՔաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը նոր փուլում էՆԱՏՕ-ի հետ պատերազմի հավանականությունը մեծանում է ամեն շաբաթԿրեմլն արդեն պատրաստել է Արևմտյան Ուկրաինայում թիրախների ցանկ. Ուկրաինական աղբյուրԿիեւում սկսել են ծրագրեր մշակել, թե ինչ են անելու կամուրջների ոչնչացման դեպքումԱՄՆ–ում բենզինի գները փոխում են մեծ խաղի կանոններըՈւմ ատոմակայանն է Նիկոլի ճաշակով` Վաշինգտոնի՞, թե` ՄոսկվայիԿիեւում հենց այս պահին նորից պայթյուններ եւ հրդեհներ են (Տեսանյութ)Կրեմլը սկսել է փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմաններըՎԱՂԸ ԼՄԲԱՏԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐՆ Է, ԷՋՄԻԱԾՆԻՑ ԿԲԵՐՎԻ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅԻ ՄԱՍՈՒՆՔԸԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքներըՌուսական ուժերը կրկին հարվածել են Կիևի Հարավային կամրջին (Տեսանյութում)Որոնք են Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների զարգացման երեք հիմնական սցենարները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված