⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսնուն նշանակել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ. Panorama

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը՝ արդրադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանն օրեր առաջ նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ։ Այս մասին գրում է Panorama.am–ը։

«Սա ուշագրավ է, քանի որ հենց այստեղ են գտնվում կալանավորված Բագրատ Սրբազանը, ազատազրկված Միքայել Սրբազանն ու կալանավորված հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։

Ռոբերտ Թամարյանին այս տարվա 2025թ․ մայիսի 8-ին Սրբուհի Գալյանի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։ Ուղիղ մեկ տարի նա այդ հիմնարկի պետի պաշտոնակատարն էր, մինչ այդ եղել է պետի տեղակալը։

hair-expert-anush-melkonyan-t-1761572739568.jpg (405 KB)

Ուշագրավ է, որ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի արդեն նախկին պետ պետ Ռուբեն Խալապյանը նույն օրը՝ հոկտեմբերի 15-ին նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ։

Նշենք, որ այս պաշտոնում Խալապյանը նշանակվել էր 2024-ի փետրվարի 7-ին, մինչ այդ մոտ մեկ տարի նա եղել է   ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ մինչ այդ 2021թ․ նոյեմբերի 15-ից  ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետն էր»,– գրել է կայքը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ