Շրջակա միջավայրի նախարարը ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության ընթացքին և դրա հետագա զարգացման հնարավորություններին։
Քննարկվել են նաև ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ին նախապատրաստական գործընթացները։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկուստեք պատրաստակամություն՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
