Հայաստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ամսական ուղեվճարն ավելի թանկ է, քան Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում
ՀասարակությունՀայաստանի մայրաքաղաք Երևանում հասարակական տրանսպորտի ամսական ուղեվճարն ավելի թանկ է, քան Վրաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում և Բաքվում։ Դրա մասին են վկայում Numbeo-ի տվյալները:
Երևանում հասարակական տրանսպորտի ամսական ուղետոմսի արժեքը կազմում է 23,56 ԱՄՆ դոլար։
Թբիլիսիում ամսական ուղետոմսի արժեքը կազմում է 14,73 դոլար, Բաքվում՝ 17,65 դոլար, Մոսկվայում՝ 38,03 դոլար, իսկ Անկարայում՝ 8,93 դոլար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
