Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները
ՏնտեսությունՀայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։
Այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը ևս վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները»,- ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի տարանցմանը դեպի Հայաստան՝ վարչապետն ասել է, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
«Դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»,- ասաց վարչապետը: