Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

Անձնական կյանքի ցանկացած միջամտություն քրեորեն հետապնդելի է. Գալյան

Իրավական

Երևույթն ուղղակի անընդունելի է, անձնական կյանքի ցանկացած միջամտություն, հատկապես, եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, ոչ միայն անընդունելի է, այլև՝ քրեականորեն հետապնդելի, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Մայր Աթոռի ներկայացուցչին վերագրվող անձնական տեսանյութին տեսանյութերին, ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ, այդ կապակցությամբ քրեական գործ կլինի. «Եթե տեսանյութը ֆեյք չի, ապա, կարծում եմ, որ անձը ինքը պարտադիր պետք է հաղորդում ներկայացնի և քրեկան գործ քննվի»։

 Գալյանը նաև հավելել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել քաղաքացիների անձնական կյանքը և կանխել նմանատիպ դեպքերը։

Լրագրողների դիտարկմանը՝ եթե Փաշինյանն ամիսներ առաջ նման անպարկեշտ հայտարարություններ չաներ, գուցե, այս տեսանյութը չտարածվեր ու դրան այլ կերպ նայեին, Գալյանը պատասխանեց.«Գուցե այդպես լիներ, գուցե չլիներ։ Սակայն, վարչապետի ասածն այն էր, որ պետք չէ հոգևորականները թողնեն իրենց ուխտը, ասելիքը, գործունեությունը և զբաղվեն քաղաքականությամբ։ Անըդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են»։

Անդրադառնալով գաղտնալսումների թեմային՝ նախարարը պարզաբանել է, որ նման միջոցառումները կարող են իրականացվել միայն դատարանի որոշման հիման վրա․ «Գաղտնալսումները իրականացվում են հատուկ ծառայությունների կողմից՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով։ Դատական վերահսկողությունն է քաղաքացիների պաշտպանության գլխավոր երաշխիքը»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ