Մարդ է, պահի տակ ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ»․ Սասուն Միքայելյան
ՆերքաղաքականՈ՞ւր է Արցախը, թող հարց տան մարդիկ։ Այսօր արտաքին քաղաքական կուրս է փոխվել, մարդիկ ասում են՝ մենք, Ռուսաստանը, բա ո՞նց կլինի... Ո՞վ էր Արցախում կանգնած որպես խաղաղապահ ուժ, ո՞ր պետությունն էր, Ռուսաստանը չտվե՞ց Արցախը, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե իսկ ո՞վ էր Արցախում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Միքայելյանն արձագանքել է.
«Մարդ է, պահի տակ ասել է՝ «Արցախը Հայաստան է»։ Եվ, իրոք, այն ժամանակ ուրիշ ձև էր մտածում, բայց եկավ 44-օրյա պատերազմը, եկան էս, չգիտեմ ինչ, խաղերն Արցախ աշխարհի հետ կապված, ի դեմս Ռուսաստանի, և այս օրն ընկանք»։
