Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել

Մեկնարկում են Մակրոնի կնոջ գենդերային պատկանելությունը կասկածի տակ դնելու գործով դատական լսումները

Ախ կանայք

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնին սեքսիստական կիբերհետապնդումների ենթարկելու, նրա գենդերային պատկանելությունը կասկածի ենթարկելու գործով հոկտեմբերի 27-ին Փարիզում տասը մարդ կկանգնի դատարանի առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France 24-ը։

Նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտ Մակրոնը դատական հայց էր ներկայացրել 2024 թվականի օգոստոսին, ինչին 2024 թվականի դեկտեմբերին ու 2025 թվականի փետրվարին հաջորդել էին հետաքննություններն ու ձերբակալությունները։

Տասը մեղադրյալները, որոնց շարքում են 41-60 տարեկան ութ տղամարդ և երկու կին, կկանգնեն Փարիզի քրեական դատարանի առաջ։ Նրանք մեղադրվում են համացանցում Ֆրանսիայի առաջին տիկնոջ գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնող հայտարարությունների համար։

Այդ հայտարարություններում նրանք անգամ Բրիջիտ Մակրոնի՝ ամուսնուց 24 տարի մեծ լինելը մեկնաբանել էին որպես «պեդոֆիլիա»։Մեղավոր ճանաչվելու պարագայում ձերբակալված 10 անձանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ