Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս ԹՐԻՓՓ-ի անվան տակ Հայաստանին ներկայացվածը բոլորովին այլ փաստաթուղթ էր․ Էդգար Ղազարյան Հորոսկոպ հոկտեմբերի 31-ի համար. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Հաշմանդամություն ունե՞ք. 30 տարեկանում կենսաթոշակի համար բավական է 5 տարվա աշխատանքային ստաժ, կենսաթոշակը՝ առնվազն 46 000 դրամ Չեմ հավատում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ ընկալումներ ունի ընդդիմության մասին․ Հարությունյան «Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է Այդ ե՞րբ է պետականություն գաղափարը մտահոգել փողոցով եւ փողոցից եկածներին... Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր Արագածոտն մարզում առաջին ձյունը եկավ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից, հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում․ հայտարարություն

Պատմություն

«Արթուն ենք» շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ.

Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևան կվերադառնա հոկտեմբերի 28-ին, ժամը 19։00-ին։

Այդ օրը Նիկոլի բռնատիրական ռեժիմը նրան կկալանավորի։ Դատարանի համապատասխան վճիռը, միանգամայն կեղծ ու շինծու գործով, արդեն իսկ կայացված է՝ Դավիթ Համբարձումյանն ապօրինի դատապարտվել է 6 տարի, 3 ամիս ազատազրկման մի միջադեպի համար, որի ոչ մի մասնակից կամ տուժող որևէ քրեական գործում չկա։ Շատերը դա կոչում են նոնսենս, իսկ մենք՝ քաղաքական հետապնդում։

Նիկոլի ու դավաճան իշխանությունների մոտիվները մեզ համար պարզ են։ Դրանց հիմքում աթոռազրկվելու, իշխանությունը կորցնելու վախն է։ Եվ այդ վախը հիմնավոր է։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել է Դավիթ Համբարձումյանը, Նիկոլի ու նրա դատաիրավական համակարգի որոշումները ոչինչ չեն փոխում։ Պայքարը շարունակվում է և մենք հասնելու ենք մեր նպատակին։

Ուստի, սիրելի հայրենակիցներ, հոկտեմբերի 28-ին, ժամը 18:00-ից հավաքվում ենք «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ