⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչով դիմել է ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին

Թեմա

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ իր կոչով դիմելով ՆԳՆ և ԱԱԾ ծառայողներին։

«Սույն թվականի հունիս 27-ին, ողջ աշխարն ականատես եղավ, թե ինչպես են հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ ներխուժում համայն հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որպեսզի  քննչական կոմիտե ուղեկցեն 1 հոգևորականի՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, որը ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։

Հոկտեմբերի 20-ին, նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև Գյումրիում, որտեղ ևս հարյուրավոր (այդ թվում նաև զինված) ոստիկաններ  էին հավաքվել, բերման ենթարկելու համար քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով ևս ո՛չ զինված էր, ո՛չ էլ բռնություն էր ցույց տալիս։ Բերման ենթարկելու համար ոստիկանները կոտրեցին քաղաքապետարանի ետնամուտքի դուռը, որի անհրաժեշտությունը չկար։

Ինչպես այս երկու դեպքերը, այդպես էլ նաև վերջին տարիներին տեղ գտած մի քանի տասնյակ նման միջադեպեր, աչքի են ընկնում, ՀՀ Ներքին գործերի նախարարության, և ուժային կառույցների կողմից, ընդդիմադիր հայացնքեր ունեցող քաղաքացիների նկատմամբ աննախադեպ անհամաչափ ֆիզիկական և հոգեբանական ճնշման, վախի ազդեցություն գործելու միտումով։

Հայտնի է նաև, որ նման ամեն մի անհարկի միջոցառում, դառնում է միլիոնավոր դրամների հավելավճարների և պարգևավճարների աղբյուր։  Այս ամենը լի է ՀՀ պետական գումարների վատնման և պաշտոնական դիրքի չարաշահումների դրվագներով։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում էր, որ հետևողական է լինելու, որպեսզի ուշ թե շուտ այս ամենի հետևում կանգնած ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ղեկավարները ենթարկվեն պատասխանատվության։

Տեղեկացված ենք նաև, որ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու է Արագածոտնի մարզի Օհանավան, գյուղ, որպեսզի Հովհանավանքում մասնակցի Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին քահանայի՝ Ստեփան (Տեր Արամ) Ասատրյանի կողմից մատուցվելիք պատարագին։

Պարզ է, որ այս օրը ևս լեցուն է լինելու, որպես վախի և ճնշման մթնոլորտ ստեղծելու գործիք, ոստիկաններին ու ուժայիններին օգտագործելու դրվագներով։

Այնինչ սա ոչ թե հասարակ պատարագի օր է, այլ օր, որը հիմք է դնելու Հայ Առաքելական եկեղեցու պառակտմանը։

Ուստի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության խորհրդի դիմումն ու հորդորն է ՆԳՆ և այլ ուժային համակարգերում ծառայող մեր հայորդիներին, որպեսզի զերծ մնան այս և նման ազգակործան, սրբապիղծ և պառակտիչ միջոցառումներին մասնակցելուց ու բարձր պահեն համազգեստի պատիվը։

Վստա՛հ ենք, որ մոտ ապագայում պատասխանատվության կենթարկվեն նաև նման միջոցառումներին ծառայած և իշխանության դրածո «հոգևորականների անվտանգությունը վերահսկելուն» հնազանդված ՀՀ ՆԳՆ և այլ ուժային կառույցների ներկայացուցիչները, սակայն դա բավարար չի լինի հատուցելու համար այն վնասը, որը դա կհասցնի Հայաստանի վարկին, Եկեղեցու հեղինակությանն ու Հայաստանի հոգևրր-բարոյական մթնոլորիտին։

Հեռու՛ մնացեք պաշտոնական դիրքի չարաշահումներից ու օրինապահի տեղն ու դերը, խաղաղ բնակչության դեմ, հավատավորների դեմ, որպես վախեցնելու, ահաբեկելու բութ գործիք օգտագործելու դրսևորումներից», - ասված է հայտարարության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված