ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՍպորտՍերբիայում կայացած Ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի կրկնակի չեմպիոն ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ, կարիերայում երկրորդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը։ Թիմային կատա մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել են նաև ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱԿՈԲՅԱՆՆ ու ԱՐԹՈՒՐ ՈՍԿԱՆՅԱՆԸ։ ԷՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ հավասարը չուներ Ֆուկո-գու մրցաձևում ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Իսկ ԱՐՄԱՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆՆ ՈՒ ՆԱՐԵԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ դարձել են Եվրոպայի փոխչեմպիոն։ Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը ԵԱ -ին մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ ՍՈՒՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ գլխավորությամբ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
