«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից

Մեր երկրում գործընթաց է հայ ժողովրդի ինքնության դեմ, այլ բան, քան պատերազմ, սա կոչել հնարավոր չէ. Թանդիլյան

Ներքաղաքական

Այլևս ակնհայտ է, որ երկրում գործընթաց է հայ ժողովրդի ազգային արժեքների և ինքնության դեմ։ Այլ բան, քան պատերազմ, սա կոչել հնարավոր չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Գիտեմ, բոլորիս համար էլ դժվար էր պատկերացնել, որ մեր կենդանության օրոք, մեր ժողովուրդը ականատես կլինի հայկական ինքնության ոչնչացման ու ազգային արժեքների դեմ պատերազմի։

Ասել, թե այս իշխանությունն է հայտարարել այդ պատերազմը, նշանակում է գերագնահատել սրանց որոշումների կայացման անկախությունը և կարողությունը՝ չպատկերացնելով վտանգի իրական աղբյուրը։

Բայց, ի դժբախտություն մեզ, այս իշխանությունը դարձել է հենց այն գործիքը, որով իրականացվում է այդ պատերազմը։

Նախ այդ գործիքով կոտրեցին մեր ոգին՝ նիկոլիզմը դարձնելով մեզ ներկայացնողը աշխարհում՝ որպես մեր տեսակի նվաստացում։

Հաջորդիվ՝ մեզ պատերազմ պարտադրեցին, որի պարտության հետևանքը վերագրեցին հայոց բանակին ու հազարավոր զինվորների անվանեցին «դասալիք»։

Հետո՝ ապականեցին մեր անհատական անձնային որակները՝ մեր արցախցի քույրերին և եղբայրներին ապրումակցելը, Ցեղասպանության զոհերի և նրանց սերունդների հիշատակը…

Կարճ ասած, մեզ պառակտեցին։ Այս ֆոնին շատ նորմալ բան դարձավ «որտեղ հաց՝ էնտեղ կաց» վարքագիծը։

Այնուհետև հերթը հասավ մեր ազգային հիշողությանն ու հայկականության առանցքային սյուներին։

Դրանք նույնպես պետք էր խարխլել ու խեղել. Մեսրոպ Մաշտոց՝ QR կոդ, Արարատի փոխարեն՝ Արագած, Հայոց ցեղասպանությունը՝ հարցերի պարզաբանում, հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն և այսպես շարունակ։

Այս շարքում յուրահատուկ, ես կասեի մոլեգին, պայքար սկսվեց Հայոց եկեղեցու դեմ։

Նսեմացնելով քրիստոնեական արժեքներն ու խայտառակելով հոգևոր դասը՝ սրանք փոշիացրին քրիստոնեությունը առաջինը որպես պետական կրոն ընդունած ազգ լինելու մեր բերկրանքն ու հպարտությունը։

Այս պայքարը դուրս է բարոյականության ու օրենքի, արժանապատվության ու տրամաբանության սահմաններից։

Ի՞նչ է սա, եթե ոչ պատերազմ։

Ամենասարսափելին այս ամենի մեջ այն է, որ այս իշխանությունները օգտագործում են ժողովրդից ստացած քվեն՝ որպես լեգիտիմություն։ Այսինքն, ստացվում է, որ հայ ժողովուրդը «համաձայնություն» է տվել սեփական ինքնության, արժեքների, դավանանքի ոչնչացմանը, ասել է թե՝ համաձայնվել է ինքնաոչնչանալ ու խայտառակվել աշխարհով մեկ։

Սա այս գործիք-իշխանությունների մեծագույն վնասն է, որ նրանք հասցնում են մեր ժողովրդին։

Այո, նրանք համոզել ու համոզում են բոլորին, թե հայ ժողովուրդը «համաձայն» է այս ամենի հետ…

Սակայն ցույց տվեք մի կետ իրենց նախընտրական ծրագրում, որը այս գործողություններին նման կամ դրանց մոտ է… Մի փնտրեք… կգտնեք ճիշտ հակառակը։

Այս ամենը դավաճանություն է մեր ազգի հանդեպ։

Պատերազմի պարտությունը և դրա հետևանքով տարածքային կորուստները, ծանր տնտեսական վիճակը, հանցագործության, թմրամոլության անկառավարելի աճը, կառավարման անմեղսունակությունը…

Բացի մարդկային կյանքերի կորուստներից, մնացած ամեն բան հնարավոր է վերկանգնել, եթե իհարկե, որպես ազգային միավոր, վերացնենք այս գործիք-իշխանություններին։

Այս գործիքը, հարգելի՛ ժողովուրդ, պատրաստվում է 2026-ին վերարտադրվել ձեր ձեռամբ, դրանով պատմության մեջ մեզ դակելով որպես «ինքնասպան» ազգ։ Մտածեք այս մասին… քանի դեռ ուշ չէ։

Եկեք ուժ գտնենք մեր մեջ՝ մեր անելիքը անելու, ամենքս մեր տեղում՝ մտքում ունենալով՝

ԱՅՍՊԵՍ ՉԻ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ, ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ՝ ԱՄԵՆՔՍ ՄԵՐ ՏԵՂՈՒՄ, ԱՅՍՕՐ՝ ԽՈՍՔՈՎ, ՎԱՂԸ՝ ԳՈՐԾՈՎ, ՄՅՈՒՍ ՕՐԸ՝ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ՎԵՐԱԼԻՑՔԱՎՈՐՎԵԼՈՒ»,-գրել է նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված