Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով խփել է 950 գոլ
ՍպորտՊորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում, դարձել է առաջին ֆուտբոլիստը, որն իր կարիերայի ընթացքում խփել է 950 գոլ։
Ռոնալդոն գոլ է խփել Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի վեցերորդ տուրի «Ալ-Հազմի» դեմ արտագնա խաղում։ Այս գոլը պորտուգալացու կարիերայի 950-րդ գոլն էր: Հանդիպումն ավարտվել է «Ալ-Նասրի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:
Ռոնալդույի ամենամոտ մրցակիցը Լիոնել Մեսսին է։ Արգենտինացի հարձակվողը, որը խաղում է ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, խփել է 891 գոլ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
