Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի Նախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրով ՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել «Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ «Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔ ԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.Ռուբիո Ավարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունը

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լեւոն Զուրաբյան

Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի 30-ի տխրահռչակ հայտարարությունից ի վեր պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնարարել էր պատրաստել և հայտարարության պահին արդեն ձեռքի տակ ունեցել է ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհրաժեշտ «ապացույցները», որոնք պետք է օգտագործվեին եկեղեցաքանդ հետագա գործողությունների մեջ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման և հնազանդեցման նպատակով, երկրի ղեկին կանգնած առաձնյակի բարոյական ազատ անկման մի նոր ապացույց չէ զուտ:

Եկեղեցու դեմ Փաշինյանի առաջին իսկ հրապարակային գործողություններից և «դոմփելու» մասին մայիսի 30-ի տխրահռչակ հայտարարությունից ի վեր պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնարարել էր պատրաստել և հայտարարության պահին արդեն ձեռքի տակ ունեցել է ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհրաժեշտ «ապացույցները», որոնք պետք է օգտագործվեին եկեղեցաքանդ հետագա գործողությունների մեջ:

Փաշինյանը, սակայն, մի բան չհասկացավ` «մերկացնելով» իր սեփական ընդդիմախոսներին, նա այսօր մերկացրեց իր անբարո ռեժիմի դեմքը, որը չի խորշում Սահմանադրության, օրինականության, պարկեշտության և բարոյականության որեևէ նորմի ցուցադրական ոչնչացումից: Նա հաճույքով պղծում է հասարակության գիտակցությունը, ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ հանում, թունավորում հանրային մթնոլորտը:

Ազդարարելով, որ «հոգու աչքերով» անձամբ կընտրի «Համակարգող խումբ` վեհարանը ազատելու և կաթողիկոսական նոր ընտրություններ կատարելու» նպատակով, Փաշինյանը չարաշահեց վարչապետի պաշտոնական լիազորությունները, խախտեց ՀՀ Սահմանադրության 17 և 41 հոդվածները, ըստ որոնց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անջատ է պետությունից և օժտված ինքնավարությամբ:

Հայտարարելով, որ աջակցում է կարգալույծ քահանային և հոկտեմբերի 26-ին մասնակցելու է նրա կողմից կազմակերպված պատարագին, հրամայելով ոստիկանության անգործությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեզեցու գործունեությանը խոչընդոտելու, նրա սեփականությունը հանդիսացող տաճարի տարածքը ներխուժելու օրինազանց գործողությունների նկատմամբ, սեփական ներկայությամբ օժանդակելով այս բոլոր ապօրինություններին, Նիկոլ Փաշինյանը կատարում է Քրեական օրենսգրքի 441-րդ, այն է «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» հոդվածով նախատեսված հանցանք:

Ստեղծելով և հրապարակելով ՀՀ քաղաքացիների մասնավոր կյանքին վերաբերող նյութերը, Փաշինյանը նաև խախտել է ՀՀ Սահմանադրության 31 հոդվածով նախատեսված «Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության» սկզբունքը:

Մի քանի շաբաթ առաջ Փաշինյանն ասում էր «Կառավարությունը ես եմ»: Այսօր, կատարելով բոլոր վերոհիշյալ գործողությունները և ապօրինի հանձնարարություններ տալով իրավապահ մարմիններին, Նիկոլ Փաշինյանն ասում է. «Օրենքը ես եմ»:

Փաշինյանի գործողություններով Հայաստանում, ըստ էության, դադարեցվել է Սահմանադրության և օրենքների գործողությունը, փոխարենը հաստատվել է Փաշինյանի կամայականության ռեժիմ:

Փաշինյանը հատել է բոլոր այն գծերն ու սահմանները, որոնցից այն կողմ ավարտվում են մեր քաղաքացիական ազատությունները և սկսվում է անձնական իշխանության տեռորը:

Սա թույլ տալ չենք կարող:

Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը Եթե ՔՊ-ն մնաց իշխանության, Էրդողանը կորոշի՝ ով կլինի ՀՀ Կաթողիկոսը. Արամ ՍարգսյանԱՄՆ-ն կարգելի ամերիկյան ՏՏ հարթակների եվրոպական գրաքննիչների մուտքը երկիր.ՌուբիոԱվարտվել է Վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունըԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված