⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՀՀԿ ֆրակցիան ոչ մեկին չի դիմել՝ հետ վերցնելու գլխավոր դատախազի միջնորդությունը, հերիք է ստեր տարածեք. Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ֆրակցիան 2018-ի ապրիլի 23-ի առավոտյան Աժ-ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի զեկուցմանը, բայց նա այդպես էլ Աժ չներկայացավ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով այդ օրվա հետ կապված տարաբնույթ պնդումներին․

«Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում մի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի (գլխավոր դատախազ) կողմից հնչեցված թեզերի պահով , հստակ ասեմ.

2018-ի ապրիլի 22-ին Նիկոլին ձերբակալելուց հետո հայտարարվեց, որ ապրիլի 23-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նիկոլին և ևս մի քանի ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է Աժ։

Աժ նախագահ Արա Բաբլոյանը ապրիլի 22-ին գործուղման էր և վերադարձավ ՀՀ՝ ապրիլի 22-23-ի գիշերը։

ՀՀԿ ֆրակցիայում տեղի ունեցավ քննարկում, ու բոլորս սպասում էինք ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ-ում գլխավոր դատախազի այցին ու հարցի քննարկմանը։

ՀՀԿ ֆրակցիան ուներ հստակ կարծիք ՝ բավարարել գլխավոր դատախազի միջնորդությունը։

Այլ կարծիք այդ օրերին ես չեմ լսել, իսկ հնչելու դեպքում անհնար է՝ չիմանայի։

Նույնիսկ ՀՀԿ ֆրակցիայի 3-4 պատգամավոր ապրիլի 23-ի առավոտյան Եվրոպայից շտապ ժամանեցին Երևան ՝ մասնակցելու այդ կարևոր քվեարկությանը։

ՀՀԿ ֆրակցիան որևէ մեկին չի դիմել՝ հետ վերցնելու գլխավոր դատախազի միջնորդությունը։

Ապրիլի 23-ի առավոտյան ողջ ՀՀԿ ֆրակցիան ԱԺ -ում էր ու սպասում էր գլխավոր դատախազի կողմից հարցի ներկայացմանը։

Դատախազն ինքը չի ներկայացել նախատեսված ժամին Աժ , որի պատճառով էլ նշված հարցի քննարկումը տեղի չի ունեցել։

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք։

Դուք բացի ՀՀԿ-ից, ուրիշ անուն չգիտե՞ք»,- գրել է Շարմազանովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ