Հերթական «մի կաթիլ մեղրի» պատմություն՝ ողբերգական ավարտով. բժիշկներին չի հաջողվել փրկել վիրավորին
ՊատահարԱյսօր՝ հոկտեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 11 հասցեում կրակոցներ են հնչել և կա վիրավոր քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժին, որ նշված վայրից մեկ հոգի «որովայնի հրազենային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ժամը 02։50-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Դեպքի վայրում քրեական, ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և 1 հատ 9 մմ տրամաչափի կրակված փամփուշտ: Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 33-ամյա Շմավոն Աթոյանն է։