⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարը ազատազրկված անձանց մոտ առաջացնում են դժգոհություններ. Ինչ է տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում իրականում

Իրավական

Առավոտյան լրատվամիջոցներից մեկը անդրադառնալով «Արթիկ» ՔԿՀ-ին մասնավորապես գրել է. «Զոն նայող Արթուր Տոնոյանին է սպեցնազը տեղափոխել այլ ՔԿՀ, սկսվել են անհնազանդության ակցիաներ, դատապարտյալները գրեթե համատարած չեն ենթարկվում աշխատակիցների պահանջներին, ծեծել են պատասխանատու հերթապահին»։

Իրականում ի՞նչ է կատարվել երեկ «Արթիկ» ՔԿՀ-ում, ինչի՞ դեմ են պայքարում արդարադատության ծառայողները, ինչը, փաստացի հունից հանում է իրենց քրեական ենթամշակույթ համարող տարրերին, «Իրավունքին» մանրամասնել է  ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության վարչության հանրային կապերի բաժնի պետ,  Արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանը, նախ փաստելով.

-«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և լիովին վերահսկելի:

Վերջին շրջանում ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքները և այլ իրավաչափ գործողություններն ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ, որոնք ուղեկցվում էին անօրինական պահանջներով։ 
Հոկտեմբերի 24-ին ծառայողների կողմից վերոնշյալ հերթական գործողությունների իրականացման ընթացքում ազատազրկված անձինք խաթարել են հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել են անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ։ 
Քրեակատարողական ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է։ Ներկայում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իրավիճակը կայուն է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։ 
Միաժամանակ հարկ է նշել, որ նմանօրինակ անհնազանդության դրսևորումները հակաօրինական են և առաջացնում են օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվության հիմքեր։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ