Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ Արթուր Վանեցյանի հետ․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնում հետընտրական գլխավոր ինտրիգներից մեկն այն է, թե արդյոք գեներալի կնոջ թիմը կհամագործակցի՞ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։

Բանն այն է, որ գեներալի դեմ «տուշոնկա» օպերացիան իրականացվեց այն ժամանակ, երբ ԱԱԾ տնօրենը Վանեցյանն էր։

Երեկ մեր հարցին գեներալի կինը` Նազիկ Ամիրյանը, պատասխանեց․

«Ես Ձեզ ասեմ, որ մեր պայքարն անձերի դեմ չի, ընդդիմադիր դաշտում պայքարողները հավաստիացրել են, որ իշխանությունների դեմ է իրենց պայքարը, եւ ձայն չեն տա իշխանություններին։ Այս պարագայում մեր հայրենիքի հարցն ավելի կարեւոր է:

Գիտեք՝ եթե մենք հայրենիք չունենանք, այդ անձերն ի՞նչ պետք է անեն, դրա համար այս պահին առաջնահերթ խնդիրը բոլոր ընդդիմադիր ուժերի համախմբումն է»:

Ամիրյանը նաեւ համոզմունք է հայտնել, որ նոյեմբերի 17-ին իշխանությունն անակնկալի է գալու, իսկ ընդդիմությունը տոնելու է իր հաղթանակը»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ