ՇՏԱՊ. Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին
ԹեմաԼրագրող ԼԻԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ գրում է.
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը:
Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Հիվանդանոց տեղափոխված Մարգարյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Լրացված. ՆԳՆ-ից հայտնեցին՝ նախնական տեղեկություններով՝ անձը ինքնասպանության փորձ է կատարել՝ կրակելով ինքն իրեն»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
