18 ԱՄՅԱ ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱԱ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
ՍպորտԻնդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ընթացող Աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկները շարունակում են հիացնել իրենց արդյունքներով։ Մեծահասակների ԱԱ ֊ում իր առաջին մեդալն է նվաճել 18-ամյա ՄԱՄԻԿՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
Եզրափակչում հայ մարմնամարզիկը բարելավվել է որակավորման փուլի իր արդյունքն ու վաստակել 14,600 միավոր։ Դա նրան հնարավորություն է տվել կանգնել պատվոհարթակի 2 ֊րդ աստիճանին, արծաթե մեդալ է նվաճել։ Իսկ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ վաստակել է 14,433 միավոր ու մեդալային պայքարին խառնվել չի կարողացել, ելույթն ավարտել է 4֊րդ տեղում։ Վաղը, հոկտեմբերի 25-ին, հենացատկում մեդալի համար կպայքարի Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ՕԽ արծաթե, բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
