ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ23 ԱԱ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՍերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում այսօր մրցելույթներն ավարտեցին 60 կգ քաշային ըմբիշները։ Այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ նվաճեց բրոնզե մեդալ, 8։0 հաշվով հաղթելով Մաքսվել Բլեքին։ Աղաջանյանը 1/8 եզրափակչում զիջել էր Աշխարհի նորընծա չեմպիոն ազգությամբ ճապոնացի Կոտո Գոմիին։ Սփոփիչ գոտեմարտում հայ ըմբիշը 10։0 հաշվով ջախջախելով Իսրայելի ներկայացուցիչ Մելկամու Ֆետենեին, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ըմբիշներից պայքարն ավարտել էին Արայիկ Թոփալյանը 55 կգ, Դավիթ Ջոտյանը 63 կգ, Ռուբեն Միրանյանը 67 կգ, Գասպար Տերտերյանը 72 կգ, Սամվել Տերտերյանը 77 կգ, Յուրիկ Պետրոսյանը 82 կգ, Ռուբեն Գևորգյանը 87 կգ, Արշակ Գեղամյանը 97 կգ, իսկ Գյումրեցի Ռազմիկ Քուրդյանը 130 կգ, նվաճել է արծաթե մեդալ։ Վաղը, հոկտեմբերի 24-ին, պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները, հաջողություն նրանց։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
