Հանրապետությունում երեկոյան ժամերին սպասվում է անձրևային եղանակ
ԵղանակՀանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 24-25, 26-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հոկտեմբերի 24-ի երեկոյան, 26-ին սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 25-ին, 27- 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 25°C (1974 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.7°C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.6°C
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
