Մենք կսպանենք նրանց. Վենեսուելայում ցամաքային գործողությունը շուտով կսկսվի. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դժգոհ է Վենեսուելայից՝ մեղադրելով Կարակասին երկիրը անօրինական միգրանտներով և թմրանյութերի տեղափոխմամբ ողողելու մեջ։
ԱՄՆ-ն շուտով կսկսի «ցամաքային գործողություններ» անցկացնել Վենեսուելայում թմրանյութերի կարտելների դեմ, խոստացել է նա։
«Մենք պատերազմ հայտարարելու կարիք չունենք. մենք պարզապես կսպանենք այն մարդկանց, ովքեր թմրանյութեր են բերում մեր տարածք։ Մենք կսպանենք նրանց»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև խոստացել է դրա համար Կոնգրեսի հաստատումը ստանալ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
