Նաջարյանի ասածը…ինձ համար օրենք ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԴԱՍԱԿԱՆ
(ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ՏԵՐ ԱՐԱՄԻ` ՍՏԵՓԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՎԱԶԱՆԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ ՄՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ` ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աղոթի՜ր, Ստեփանոս, աղոթի՜ր...
**
ՀԵՐՁՎԱԾՈՂՆԵՐԸ
Ըստ թեոլոգների` անտեր Ստեփան տառած նախկին Տեր Արամը Նիկոլի համար մատուցվող «պատարագը» կմեկնի Հուդայի ավետարանով։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ՆԻԿՈԼԻ ԿՈՂՄԻՑ` ՀՌՈՄԻ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլը կաթոլիկների մոտ հաղորդություն չի ընդունել, այլ ընդամենը դեգուստացիա է արել, հետեւապես դավանափոխ չէր կարող լինել:
**
ՆՈՐՕՐՅԱ ՀԵՔԻԱԹ
(ԻԼՀԱՄԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՑՈՐԵՆ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սեւուկ Նիկոլիկ, սիրուն Նիկոլիկ, դռնակը բաց, ներս գամ ես, անուշ-անուշ ցորեն տամ քեզ։
**
ԴԱՍԱԿԱՆ
Ըստ թեոլոգների` հետեւելով Արամ Ա-ի Նիկոլին օրհնելու, ապա հերքելու հայտարարությունները տեղավորվում են` «կողմ ըլլալով` դեմ եմ, կամ դեմ ըլլալով` կողմ եմ» կարգախոսի տիրույթում։
**
ՆԱՋԱՐՅԱՆԻ ԱՍԱԾԸ…ԻՆՁ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔ Ա
«Ինչ-որ մեկին թվում է, որ վարչապետի ասածը կարա չանի՞, այո ՜, ինչ ասեց՝ պիտի անեմ»։
Ալեն Սիմոնյան
**
ԳԱՐԵՋՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
(«ԿՈՆՅԱԿ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ՋԵՐՄՈՒԿ` ԴԻԼԻՋԱՆՈՒՄ։ ՇԱՄՊԱՅՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐՏԱԴՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ՆԻԿՈԼԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Пиво есть, ума не надо...
