Առաջին անգամ պատմության մեջ ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 38 տրիլիոն դոլարը
ՄիջազգայինԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ երկրի պետական պարտքը առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 38 տրիլիոն դոլարը։ Սա տեղի է ունեցել ընդամենը երկու ամիս անց, երբ օգոստոսին պարտքը հասել էր 37 տրիլիոնի։ Համեմատության համար՝ 2024-ի դեկտեմբերին այն դեռ 36 տրիլիոն էր։
The New York Post–ը նշում է, որ Վաշինգտոնը շարունակում է աննախադեպ տեմպերով մեծացնել պարտքը՝ չնայած բյուջետային ճնշումներին։ Միևնույն ժամանակ, CBS–ը հիշեցրել է, որ պետական պարտքի աճը համընկնում է կառավարության շատդաունի (գործողությունների կասեցման) հետ, ինչի պատճառով հարյուր հազարավոր պետական ծառայողներ չեն ստանում աշխատավարձ, իսկ տնտեսությունը դանդաղում է։
