ՇՏԱՊ. Կարգալույծ եղած Ստեփանը քաղաքացիական բախում է հրահրում
Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»,- Հովհաննավանքի դիմաց բղավեց հունից դուրս եկած կարգալույծ քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով։
Մինչ այդ, Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ պատրաստվում է պսակադարության արարողություն կատարել Հովհաննավանքում, սակայն նորապսակների հարազատները հրաժարվել են կարգալույծ քահանայի ծառայություններից։
Հոգևորականը նրան ևս մեկ անգամ հիշեցրեց կարգալույծ լինելու մասին ծանուցագիրը։ Իսկ արդեն նախկին քահանա Տեր Արամն ասաց, որ չի ընդունում այդ ծանուցագիրը։ Նա նշեց, որ հիմա էլ ինքը քահանա է։
«Ես այդ կառույցը չեմ հարգում, ով ուղարկել է այդ թուղթը»,- ասաց Ստեփան Ասատրյանը։
Այնուհետև իրավիճակը լարվեց եկեղեցու բակում։ Ինչ որ մարդիկ սկսեցին լրագրողների վրա հարձակվել, թե սադրում են։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։ Մի քանի մարդ կարգալույծ քահանային մտցրեցի եկեղեցի ու դուռը փակեցին։

