Գազամատակարարման պլանային ընդհատումներ
Սպառողի անկյունՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկայի, «Մարգարյան և ընկերներ» ԱԳԼՃԿ-ի, «ՎԱՀԱԳՆԱՎ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և սեփականատեր Արմեն Արամյանի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։

