Կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամը եւ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը
ՆերքաղաքականՔիչ առաջ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, ծանրամարտի լեգենդար մարզիչ` երջանկահիշատակ Աշոտ Մխիթարյանի որդի` փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժումը։
Կալանավորվել է նաեւ Գյումրու ավագանու ՀԿԿ խմբակցության անդամ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը:
ՔԿ–ի փոխանցմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 19 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահները մտել են Գյումրիի համայնքապետարան, և ձերբակալել մի շարք անձանց, այդ թվում՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կաշառք ստանալու մեղադրանքով։ Համայնքապետարանի շենքի մոտ էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ։ Նրանց և իրավապահների միջև հրմշտոց է տեղի ունեցել, ինչից հետո 33 անձ բերման էր ենթարկվել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
