Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Ժողովուրդ». Մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն) հիմնադրամի կրթական նորությունների եւ հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ: Այսօր հայտնի դարձավ այդ մասին պաշտոնապես:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ պետք է հավասարապես պատասխանատվություն կրեր իր կողմից երաշխավորված ռեկտորի արարքների համար, երեկ որոշել է դադարեցնել ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի լիազորությունները:

Բայց մի սկանդալից դուրս չեկած՝ նախարար Անդրեասյանը հաջորդ սկանդալի կիզակետում է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ նշանակված Մկրտչյանը դեռեւս 2020 թվականին մի սկանդալում էր հայտնվել. նա թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր մասնակցել եւ ստորագրել մի ձեռնարկի տակ, որտեղ, օրինակ, Հայկական լեռնաշխարհը «Արեւելյան Անատոլիա» կամ «Կովկաս» է անվանվում: Այդ ժամանակ անգամ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը պատրաստվում էր այս հարցով դիմել ԱԱԾ: Ինքը` Մկրտչյանը, իր հարցազրույցներում երբեք չի հերքել այդ տեղեկությունը, ավելին՝ հայտարարել էր. «Եթե ժամանակին գործընկերներս արձագանքեին ու նույն ջանասիրությամբ բացթողումները մատնանշեին, գուցե 2019 թվականին, երբ լույս է տեսել գիրքը, շատ ավելի օգտակար աշխատություն ունենայինք, ինչի համար շնորհակալ կլինեի, բայց կուզեմ, որ այս երկու գործընթացները իրար հետ ամենեւին չխառնեն, որովհետեւ իրար հետ կապ չունեն»:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ պրոռեկտորը: Վերջիններս մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար: Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաեւ համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։ Հայտնել էինք նաեւ, որ արդեն նախկին ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք եւ 20 մլն դրամի չափով գրավ։ Գեւորգյանը նախարար Ժաննա Անդրեասյանի մտերիմ ընկերուհին է ու նրա վստահությամբ էր ռեկտոր նշանակվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ