Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Երկխոսությունն իսկապես ստացվեց. Ռյազանի 237-ամյա թատրոնը հայ հանդիսատեսին հոգեւորի մասին խորհելու առիթ տվեց

Մշակութային

«ԹԱՏՐՈՆԸ ԵՐԲԵՔ ՉՊԵՏՔ Է ԶՐԿԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՀՈՒՅՍԻՑ»

Երեւանում կայացած կատարողական արվեստների «Հայ Ֆեստ» միջազգային փառատոնն այս տարի եւս հյուրընկալեց աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բեմադրություններ։ Մասնակից 11 երկրներից փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ նաեւ Ռուսաստանի ամենահին թատրոններից մեկը՝ Ռյազանի Պետական Տարածաշրջանային Դրամատիկական Թատրոնը, որը 2025 թվականին նշում է իր 237-րդ թատերաշրջանը։

Հայ հանդիսատեսին ներկայացվեց ռեժիսոր Նիկիտա Մոսկովոյ-Ռուսսոյի «Երկուսը դաշտում» աբսուրդ-առակը՝ բեմադրված թատրոնի փոքր բեմի ձեւաչափին համապատասխան։ Փորձարարական այս ներկայացումը ստեղծում է խորապես մթնոլորտային, կոլորիտային տարածք՝ հանդիսատեսին ներգրավելով ոչ միայն բեմական գործընթացի, այլեւ սեփական հոգեւոր որոնումների մեջ։

Ներկայացման մեջ խաղում են երեք դերասան՝ Վյաչեսլավ Մելնիկը, Դմիտրի Ռախմանինը եւ Դենիս Չիստյակովը։ Պիեսը բաղկացած է չորս մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր վերնագիրը եւ տրամադրությունը՝ խորհրդանշելով մարդու ներաշխարհի տարբեր հոգեվիճակներ։ Զվարթ եւ երբեմն հումորային երկխոսություններում ներթափանցում են աբսուրդի տարրեր ու փիլիսոփայական խորհումներ՝ մարդու գոյության իմաստի, կյանքի ու մահվան վախի, ընտրության եւ ճակատագրի բախման շուրջ։

Ռեժիսորը դիտարկում է մարդու հոգեւոր աճի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ նյութական պահանջները որքան էլ անխուսափելի լինեն, ի վերջո, ենթարկվում են գոյաբանական ավելի խորը հարցադրումների։ Բեմադրության գեղարվեստական լուծումների եւ ներկայացման շրջանակներում արծարծվող թեմաների մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ։

«ԱՅՍՏԵՂ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՐՋԱՆԻԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ»

— Ինչպե՞ս ծնվեց «Երկուսը դաշտում» ներկայացման գաղափարը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց աբսուրդային առակ ժանրը։

— Սա բավական զվարճալի պատմություն է։ Շատ տարիներ առաջ, մի ուժեղ անձրեւից հետո, ես հայտնվեցի քաղաքից դուրս՝ ցեխոտ ճանապարհի վրա։ Քայլում էի՝ բառացիորեն խրված ցեխի մեջ, երբ մտքիս մեջ ծնվեց մի պատկեր՝ սպիտակ կոստյումով մի մարդ քայլում է ցեխի միջով։ Ինչ-որ պատճառներով մտքիս եկավ Սեմյուել Բեկեթի «Սպասելով Գոդոյին» պիեսը, ավելի կոնկրետ՝ հերոսների զրույցը երկու ավազակների ճակատագրի մասին, որոնք խաչվել են Հիսուսի հետ։ Քայլելուս ընթացքում այս տարօրինակ պատկերներից ծնվեց մի սյուժե, որը ես որոշեցի նկարահանել որպես կարճամետրաժ ֆիլմ։ Այդպես ծնվեց սցենարը, իսկ մի քանի տարի անց սցենարը վերածվեց պիեսի։ Այսպիսով՝ պատահական մի տեսողական պատկերից ամեն ինչ սկսվեց։ Ինչ վերաբերում է ժանրին՝ այն ինքնաբերաբար ձեւավորվեց իմ կողմից գրած երկխոսությունների ընթացքում։ Միտումնավոր աբսուրդային առակ գրելու նպատակ չեմ ունեցել։

Ի՞նչն էր Ձեր համար մեկնարկային կետը բեմադրության վրա աշխատանքում՝ փիլիսոփայական գաղափա՞րը, տեսողական պատկե՞րը, թե՞ երկխոսությունները։

— Ինչպես արդեն ասացի, հենց տեսողական պատկերը դարձավ ելակետը։ Այդ պատկերը ծնեց սյուժեն, սյուժեն՝ սցենար, սցենարը՝ պիես։ Այնուհետեւ երկխոսությունները սկսեցին ձեւավորել ամբողջ գաղափարական միջուկը։

Ի՞նչ հիմնական հարցեր եք ուզում բարձրացնել հանդիսատեսի առաջ այս ներկայացման միջոցով։

— Ես միշտ դժվարանում եմ, երբ ինձ ասում են՝ բացահայտեք «ի՞նչ է ուզում ասել հեղինակը»։ Ավելի լավ է նայել։ Այդ նպատակի համար է ստեղծված ներկայացումը։ Բայց եթե համառոտ, ապա առակը միշտ հրավիրում է խորհել երկրային կյանքի ու մեր հիմնական արժեքների մասին։

Ինչպե՞ս ընտրեցիք դերասանական կազմը։ Ի՞նչն էր ավելի կարեւոր՝ տիպա՞ժը, թե՞ դերի ներքին զգացողությունը։

— Կարծում եմ՝ այստեղ տեղի ունեցավ երջանիկ զուգադիպություն։ Ես ունեի երեք դերասան, որոնց հետ վաղուց ցանկանում էի աշխատել, եւ նրանք շատ լավ համապատասխանեցին պիեսի դերերին։ Սա այն պահն էր, երբ ամեն ինչ համընկավ, եւ արդյունքում փորձերի գործընթացը դարձավ շատ հետաքրքիր ու արդյունավետ։ Եվ, իհարկե, յուրաքանչյուր դերասան իր խաղացած կերպարին բերեց իր յուրահատուկ առանձնահատկությունն ու խորությունը։ Արդյունքում ներկայացումը հասկանալի ու ճանաչելի դարձավ հանդիսատեսի համար՝ նույնիսկ «աբսուրդ-առակ» այդ տարօրինակ ժանրում։

Ինչպիսի՞ն էր միջազգային հանդիսատեսի արձագանքը «Հայ ֆեստ» փառատոնում։ Հաջողվե՞ց ստեղծել երկխոսություն այլ մշակութային միջավայրից հանդիսատեսի հետ։

— Կարծում եմ՝ այո, գոնե հույս ունեմ։ Իսկ դատելով այն բանից, թե ինչպես էր հանդիսատեսը դիտում ներկայացումը եւ ինչ զգացմունքներով էր կիսվում մեզ հետ հետո՝ երկխոսությունն իսկապես ստացվել է: Ի դեպ, արժե նշել, որ հետադարձ կապ կար: Շատ մեծ շնորհակալություն հանդիսատեսին։

«ԹԱՏՐՈՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ՃԻՇՏ ԲԱՆԱԼԻՆԵՐ»

Ներկայացման մեջ շատ են մետաֆորներն ու պլաստիկան։ Որքա՞ն կարեւոր է Ձեզ համար բեմում գաղափարի ֆիզիկական արտահայտումը։

— Մենք չենք փորձել հատուկ ինչ-որ բան հորինել։ Մեզ համար նպատակ չէր՝ զարմացնել ձեւերով կամ լուծումներով։ Եվ դատարկ բեմում գտնվելով՝ իմ գլխավոր արտահայտիչ միջոցը դարձավ դերասանը։ Ու հենց կենդանի դերասանի միջոցով էինք որոնում արտահայտչական միջոցներ՝ ներկայացման խնդիրներին լուծում տալու եւ թեմաներին արձագանքելու համար։

— Ներկայացման մեջ Դուք շեշտում եք մարդու հոգեւոր աճի մասին։ Ինքներդ ինչպե՞ս եք սահմանում հոգեւորը ժամանակակից աշխարհում։

— Կա սարկաստիկ մի արտահայտություն՝ Երկրի վրա ընդհանուր բանականության քանակը մշտական է, իսկ բնակչությունը աճում է։ Կարծում եմ՝ կարելի է վերաձեւակերպել՝ «հոգեւորի ընդհանուր քանակը կայուն է, բայց մարդկանց թիվն աճում է»։ Այսօր շատ տեղեկատվական աղմուկ կա, որը խանգարում ու շեղում է։ Բայց հոգեւորն աշխարհում բավարար չափով կա՝ յուրաքանչյուր մարդու մեջ, այս կամ այն չափով։ Մենք պարզապես հաճախ այն թողնում ենք ուշադրությունից դուրս՝ առօրյան համարելով միակ կարեւոր բանը։ Վստահ եմ՝ թատրոնը կարողանում է գտնել ճիշտ բանալիներ մարդու այս կողմի համար՝ հաճախ շատ անսպասելի ձեւով։ Շատ կարեւոր է, երբ ներկայացումից հետո տեսնում ես ներշնչված հանդիսատեսին։

Ինչպիսի՞ դժվարությունների եք բախվել ներկայացման ստեղծման ընթացքում։ Եղե՞լ են կասկածներ կամ ստեղծագործական ճգնաժամեր։

— Կասկածներն ու ստեղծագործական ճգնաժամերը ստեղծագործական որոնման անբաժանելի մասն են։ Բայց որքան բարդ է խնդիրը, այնքան հաճելի է այն լուծել։

Ի՞նչ կցանկանայիք, որ հանդիսատեսը իր հետ տաներ «Երկուսը դաշտում» ներկայացումից՝ զգացմունք, միտք, անհանգստություն, հույս…

— Ինձ միշտ հաճելի է, երբ ներկայացումը դառնում է լավ առիթ՝ մտորելու համար։ Զգացումն ու միտքն այն բեռն են, որով հանդիսատեսը վերադառնում է իր կյանք՝ թատրոնի խավար դահլիճից։ Իսկ հույսը միշտ պետք է մնա, եւ թատրոնը երբեք չպետք է զրկի հանդիսատեսին դրանից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված