Ռուսական ուժերը գրավել են Իվանովկան` սկսելով շրջապատել ռազմավարական նշանակության Նովոպավլովկան (Քարտեզ)
ՎերլուծությունՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Նովոպավլովկայի (Դնեպրոպետրովսկի մարզ) ճակատում: Այսպես, ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Իվանովկա բնակավայրի ամբողջական գրավման մասին, որի կարեւորությունը հասկանալով, ուկրաինական կողմը հնարավորինից էլ շատ արեց այն պահելու համար:
Իվանովկայի կորուստն իրոք ռազմավարական նշանակություն կունենա ուկրաինական կողմի համար: Այս բնակավայրից ռուսական ուժերը արդեն իսկ սկսել են դուրս գալ Նովոպավլովկայի թիկունք, որի դեպքում այս քաղաքը կապելու որեւէ հնարավորություն ուկրաինական կողմի չի մնում: Իսկ եթե Նովոպավլովկան գրավեն, ապա դրանով ռուսները մտնում են Դնեպրոպետրովսկի մարզի խորքերը տանող օպերատիվ տիրույթ:
Ռուսները կարող են գործնականում անպաշտպան գոտով շարժվել դեպի հյուսիս` Դոնեցկի արեւմտյան սահմանի երկայնքով: Այդ դեպքում Դոնբասում ուկրաինական վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքների պաշտպանական համակարգերը կշրջանցվեն:
Հաջորդը, Իվանովկայից ռուսները հարվածելու են հարեւանությամբ գտնվող Գավրիլովկային, որը գրավելով, ուղիղ գծով դուրս են գալիս դեպի Զապորոժեի ճակատում ուկրաինական մատակարարումների խոշոր լոգիստիկ կենտրոն դարձած Պոկրովսկոեի, ապա` Զապորոժե մարզկենտրոն տանող մայրուղի: Նաեւ հաշվի առնելով, որ Գավրիլովկայում ավարտվում են ուկրաինական պաշտպանության հինուց կառուցված համակարգերը, եւ ուկրաինական կողմն արդեն պետք է հույս դնի նորաստեղծ եւ հապճեպ կառուցվելիք դաշտային ամրությունների վրա:
