⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

ՔՊ-ականների սիրտը Գյումրիում արյուն է ուզում, «Փարաքար-2» են ուզում. Մարտուն Գրիգորյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարծում է՝  ծանուցելու պարագայում, դժվար թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խուսափեր կամ փախչեր։

Նրա գնահատմամբ՝ ՔՊ-ն ցույց տալու բան ուներ՝ ահաբեկել գյումրեցիներին ու ընդդիմադիրներին։

Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ ՔՊ պատգամավորներից մարդ կա, ում սիրտն արյուն է ուզում Գյումրի քաղաքում։

«Առավոտից իրիկուն այդ մարդու խոսույթը դա է։ Այս մարդկանց սիրտն արյուն է ուզում, «Փարաքար-2» է ուզում, և այդ ամենն ուզում են, որ լինի Գրիգորյան Մարտունի ու Ղուկասյան Վարդանի ընտանիքների, թիմերի միջև։ Փառք ու պատիվ մեզ, որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել, բայց այն, որ Գյումրիում սպասվում է այդ սցենարը և փորձելու են Գյումրիում նման իրավիճակ ստեղծել ու մեզ ներքաշել կրիմինալ վենդետայի ու նման բաների մեջ, հստակ երևում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ