Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը Թաթայի համերգը հետաձգվել է Քրքրեք՝ գտեք. Ինչ հրահանգ են ստացել Վեհափառին ուրացած հոգեւորականները Իմ ունեցած ձայներն էլ էս կուսակցությունը լրիվ մաշացրեց տարավ. Նախկին ԲՀԿ-ականի տրտունջը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչ է նվիրել Ստալինը 19-ամյա Ջիվան Գասպարյանին Կրեմլում․ մեծանուն երաժիշտը կդառնար 98 տարեկան Շեֆի հա-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում Սա քաղաքի հանդեպ վանդալիզմ է․ Մանուկ Սուքիասյան Դուք անգամ մարդու ազատության հարցում միավորվելու կամք չունեք, ինչ միասնական ճակատի մասին եք խոսում Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո

Երևանի քրեական ոստիկաններն ավազակություն են բացահայտել․ 7 անձ ձերբակալվել է

Քրեական

Հոկտեմբերի 10-ին` ժամը 4.40-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտապ մեկնել էր Քեռու փողոց:

«Պարզեցինք, որ ժամը 4.20-ի սահմաններում անհայտ անձինք, ոստիկանության համազգեստով և դիմակներով, մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապկպելով` հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի»,-ներկայացնում է ավագ քրեական ոստիկան Դավիթ Բաբինյանը:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ` բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային չորս հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։

Ձեռնարկվում են միջոցներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ