Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ԵղանակՀանրապետության տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-25-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևանում հոկտեմբերի 22-ին, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 23-24-ը սպասվում է կարճատև անձրև։
Երևան քաղաքի հոկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 26°C (1974 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -3.9°C (1977 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 12°C
