⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Մարդկանց կանչում են բաժանմունքներ եւ սպառնալիքներ են հնչեցնում. Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ բռնապետական ռեժիմի ամբողջ գործիքակազմն իշխանությունների կողմից օգտագործվում է՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար: Ըստ նրա` ոստիկանները ոչ թե ոստիկանական պարտականություններն են կատարում, այլ խոշտանգելն ու ծեծելն իրենց համար ընդունելի է դարձել, կարծես, հոգիները փառավորվում է։

— Հանրահավանքներին մասնակցող մարդկանց կանչում են ոստիկանական բաժանմունքներ եւ սպառնալիքներ են հնչեցնում։ Այդ մարդկանց աշխատանքից ազատում են, նրանց մտերիմներին են աշխատանքից ազատում, այսինքն՝ բռնապետական ռեժիմի բոլոր գործիքակազմերն իշխանությունների կողմից օգտագործվում են՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար։ Նման դեպքերը տասնյակ են, հարյուրավոր են, եթե ոչ ավելի շատ: Իրավապահները թող մի օր գաղտնալսեն ՔՊ վերին էշելոնի մարդկանց՝ Նիկոլից սկսած, մինչեւ շարքային գործերով զբաղվողին, այնտեղ այնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեն, որ էլ չափ ու սահման չկա: Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ բոլորին կարող է տանել քրեակատարողական հիմնարկներ, չարաչար սխալվում է։ Այնքան շատ են դժգոհողները, այնքան շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել, եւ իրենց պետք չէ վախեցնել բանտերով։ Այդ մարդիկ գնալու են, պայքարելու են, որովհետեւ այլընտրանք չկա, այլընտրանքն այս ռեժիմից ազատվելն է:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ