Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Արարատ Միրզոյանի «ինքնախոստովանական ցուցմունքը»

Վերլուծություն

­Միր­զո­յան Ա­րա­րատն օ­րերս ու­շագ­րավ բա­ցա­հայտ­մամբ հան­դես ե­կավ: Այ­սինքն, նա խո­շոր հաշ­վով հաս­տա­տեց, որ ինչ­պես ի­րենց այդ­քան քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցը», այդ­պես էլ՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման թե­ման տե­ւա­կան ժա­մա­նակ տե­ղից չի շարժ­վել հենց նի­կո­լա­կան թի­մի կող­մից բա­նակ­ցա­յին ար­գե­լակ­ման պատ­ճա­ռով: Այն, ին­չի մա­սին քա­նիցս ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րել են նաեւ ռուս­նե­րը, սա­կայն նույն Միր­զո­յա­նը հիմ­նա­կա­նում նա­խըտ­րում էր այդ թե­ման տա­նել «պե­չե­նու բա­ղե­րը»:

ՀԱՆՈՒՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ

Այս­պես, ըստ Միր­զո­յա­նի՝ օ­րերս տված հար­ցազ­րույց­նե­րից մե­կում հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յան՝ «Մենք այն տպա­վո­րութ­յունն ու­նենք, որ մի քա­նի ամս­վա եւ տար­վա բա­նակ­ցութ­յուն­նե­րի ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան կող­մը փոր­ձում էր այս տա­րած­քի հա­մար (Ս­յու­նի­քի - խմբ.) ստեղ­ծել ինչ-որ ար­տա­տա­րած­քա­յին մի­ջանցք, դրա… Օ­րի­նակ, նրանք պա­հան­ջում էին, որ այս եր­կա­թու­ղու եր­կայն­քով տե­ղա­կայ­վեն եր­րորդ երկ­րի զին­ված ու­ժեր։ Հի­շում եմ, թե ինչ­պես էին նրանք ա­սում, որ եր­կա­թու­ղու եր­կայն­քով պետք է տե­ղա­կայ­վեն ռու­սա­կան զոր­քեր։ Սա, ի­հար­կե, մեզ հա­մար ա­նըն­դու­նե­լի էր։ Մի­ջանցք չկա, այլ կա «Մի­ջազ­գա­յին խա­ղա­ղութ­յան եւ բար­գա­վաճ­ման Թ­րամ­փի եր­թու­ղի»:

Ի­հար­կե, դեռ մեծ հարց է, թե «Թ­րամ­փի ու­ղի» աս­վա­ծը կա՞ կամ առ­հա­սա­րակ կլի­նի՞, բայց այդ մա­սին չէ խոս­քը: Այլ, որ սրա­նով, փաս­տա­ցի, Միր­զո­յա­նը հաս­տա­տում է այն, ին­չի մա­սին խո­սում էինք դեռ մո­տա­վո­րա­պես 2021թ. կե­սե­րից սկսած, եւ որն ա­վե­լի ցայ­տուն տեսք ստա­ցավ ռուս-ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ֆո­նին: Բայց նախ նկա­տենք, որ Ա­րոն, մեղմ ա­սած, «մի փոքր» չա­փա­զանց­նում է` խո­սե­լով Մեղ­րիի գծի հատ­վա­ծում «ռու­սա­կան զոր­քեր տե­ղա­կա­յե­լու» ադր­բե­ջա­նա­կան պա­հանջ­նե­րի մա­սին: Ի­րա­կա­նում ա­ռանց ադր­բե­ջա­նա­կան պա­հանջ­նե­րի էլ այդ հատ­վա­ծում, որ­տե­ղով պետք է անց­ներ Մեղ­րիի գի­ծը, ռու­սա­կան զոր­քեր տե­ղա­կայ­ված են: Ոչ մի «զորք տե­ղա­կա­յե­լու» պա­հանջ չի ե­ղել, ե­ղել է միայն ՌԴ ԱԴԾ-ի կող­մից եր­կա­թուղու, ա­վե­լի կոնկ­րետ՝ եր­կա­թու­ղով շար­ժի ժա­մա­նակ վե­րահս­կո­ղութ­յան մա­սին, ո­րը, ի դեպ, դեռ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին իր ստո­րագ­րութ­յամբ հաս­տա­տել է Նի­կոլ Փա­շին­յա­նը: Այ­նու­հե­տեւ դա իր զար­գա­ցու­մը ստա­ցավ 2021թ. հուն­վա­րի 14-ի Մոսկ­վա­յի ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րով, ո­րի հի­ման վրա ստեղծ­վեց ե­րեք երկր­նե­րի փոխ­վար­չա­պետ­նե­րից կազմ­ված աշ­խա­տան­քա­յին խումբ: Կազմ­վեց նաեւ այդ խմբի աշ­խա­տան­քա­յին եզ­րա­կա­ցութ­յու­նը, եւ վերջ, գոր­ծըն­թա­ցը միան­գա­մից կանգ ա­ռավ: Այ, հենց այդ ժա­մա­նակ էր խոս­վում, որ հայ­կա­կան կող­մը պար­զա­պես հրա­ժար­վեց կա­տա­րել իր իսկ ստանձ­նած պար­տա­վո­րութ­յուն­նե­րը: Արդ­յո՞ք ոչ այն պատ­ճա­ռով, որ այդ գծի նկատ­մամբ ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յա­նը ծայ­րա­հե­ղո­րեն դեմ էին բրի­տա­նա­ցի­նե­րը: Եվ երկ­րորդ հար­ցը. իսկ այդ գոր­ծըն­թա­ցի կանգ առ­նե­լը որ­քա­նո՞վ նպաս­տեց Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը: Այս հար­ցե­րի ա­պա­ցուց­ված պա­տաս­խան­նե­րը, ի­հար­կե, կլի­նեն, երբ Հա­յաս­տա­նի ներ­կա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը կփոխ­վի: Այս պա­հին ըն­դա­մե­նը կա­րող ենք փաս­տել, որ նման ո­րոշ­ման արդ­յուն­քում ու­նենք մի վի­ճակ, երբ ով ա­սես, Մեղ­րիում ճա­նա­պարհ է տա­լիս ու առ­նում: Այդ թվում, հա­սել ենք «Թ­րա­փի ու­ղու», այն է՝ ա­մե­րիկ­յան վե­րահս­կո­ղութ­յան մա­սին թե­մա­նե­րին, թուր­քա­կան կող­մը ա­ռաջ քա­շեց եւ հա­մա­ռո­րեն ա­ռաջ է տա­նում «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» գա­ղա­փա­րը՝ այն դի­տար­կե­լով, որ­պես «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» մաս­նիկ, Ի­րանն իր հեր­թին է ինչ-որ «բա­զար­ներ» ա­նում, թե ով կա­րող է կամ ով չի կա­րող Հա­յաս­տա­նում ճա­նա­պարհ բա­ցել եւ այդ­պես շա­րու­նակ: Կարճ ա­սած, եր­կի­րը դար­ձել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի կի­զա­կետ միայն նրա հա­մար, որ բրի­տա­նա­ցի­նե­րը ինչ-որ խա­ղեր էին ծա­վա­լում, բայց հենց Նի­կո­լը կանգ­նեց­րեց, ինչ­պես Միր­զո­յանն է ար­դեն հաս­տա­տում, իր իսկ ստո­րագ­րած ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի գոր­ծու­նեութ­յու­նը:

ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԱԾ ՀԵՅԴԱՐՈՎԻՉԸ

­Բայց հի­մա էլ այդ պատ­մութ­յու­նը, ի­հար­կե, ա­վարտ­ված չէ: Հի­մա կա­րե­լի է հարցն այս­պես ձե­ւա­կեր­պել. իսկ ի­րա­կա­նում կա՞ «Թ­րամ­փի ու­ղի», ին­չի հար­ցում Միր­զո­յան Ա­րոն այդ­քան վստահ է: Ա­լիե­ւը դա ըն­դու­նո՞ւմ է, ինչ­քան էլ, որ այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­մանն ան­ձամբ ներ­կա է գտնվել:

­Մի­գու­ցե Միր­զո­յան Ա­րոն կա­սի, թե դա Ա­լիե­ւի գոր­ծը չէ, մենք ու ա­մե­րի­կան ենք ո­րո­շել: Բայց ե­թե Ա­լիեւն այդ­պես էլ չստո­րագ­րի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը, ա­պա ոչ մի ճա­նա­պարհ էլ չի բաց­վե­լու, ե­թե ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ Նի­կո­լը մի հինգ ան­գամ էլ նույն բա­նը ստո­րագ­րի: Իսկ Ա­լիե­ւը, Միր­զո­յանն էլ է հաս­տա­տում, այն ժա­մա­նակ, երբ դեռ Մոսկ­վա­յի հետ չէր թշնա­մա­ցել, կողմ էր, «ռու­սա­կան զոր­քեր» տե­ղա­կա­յե­լով, ճա­նա­պար­հը բա­ցե­լուն, այն է՝ նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լուն (ընդ ո­րում, այդ փու­լում, ա­վե­լի կոնկ­րետ՝ ռու­սա­կան բա­նակ­ցա­յին դաշ­տում նա եր­բե­ւէ չի խո­սել Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յու­նը փո­խե­լուց): Հե­տո թշնա­մա­ցավ Մոսկ­վա­յի հետ, եւ ար­դեն կա­րող էր գո­նե նա­խաս­տո­րագ­րել այդ թուղ­թը, բայց է­լի խո­սե­լով «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից» եւ Սահ­մա­նադ­րութ­յան պա­հան­ջից: Եվ տրա­մա­բա­նա­կան հարց է ա­ռա­ջա­նում. ե­թե վերջ­նա­կա­նա­պես հաշտ­վի Մոսկ­վա­յի հետ, եր­կաթ­ու­ղու եւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» հար­ցով վե­րա­դառ­նա­լու՞ է իր նախ­կին մո­տեց­մա­նը…

­Բայց նախ այս կող­մից նա­յենք: Ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րո՞ղ են վե­րա­դառ­նալ այն մա­կար­դա­կին, ո­րը կար նախ­կի­նում: Այն, որ ռու­սա­կան կող­մը խո­սում է Ադր­բե­ջա­նի հետ բո­լոր հին պաշ­տո­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նեն­րը ոչ միայն օ­րա­կար­գում լի­նե­լու, այլ այդ ուղ­ղութ­յամբ աշ­խա­տանք­նե­րի ակ­տի­վաց­ման մա­սին, ար­դեն իսկ պարզ ակ­նարկ է, որ Մոսկ­վան ըն­դու­նե­լի հա­մա­րում է նախ­կին մա­կար­դա­կին վե­րա­դառ­նա­լը: Իսկ Ա­լիեւն ու­զո՞ւմ է: Այս­տեղ, ի դեպ, ա­մեն բան կապ­վում է նրա հետ, թե, վեր­ջա­պես, ին­չո՞ւ Ա­լիե­ւը ո­րո­շեց հան­դի­պել-զրու­ցել Պու­տի­նի հետ, ա­վե­լի կոնկ­րետ՝ ո՞ւմ նա­խա­ձեռ­նութ­յամբ: Մեկ հա­մե­մա­տա­բար «փոքր» դե­տալ այս մա­սին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր ակ­նարկ ա­նում է: Այն է՝ նա­խօ­րեին Ա­լիե­ւը ո­րո­շեց բաց թող­նել «Ս­պուտ­նիկ Ա­զեր­բայ­ջան»-ի խմբագ­րա­կան տնօ­րեն Ի­գոր Կար­տա­վի­խին, ում, հի­շեց­նենք, ցու­ցադ­րա­բար կա­լա­նա­վո­րել էին ի պա­տաս­խան ՌԴ-ում Ե­կա­տե­րին­բուր­գում ա­զե­րի­նե­րից կազմ­ված հան­ցախմ­բի ձեր­բա­կա­լութ­յա­նը, ո­րին էլ հա­ջոր­դեց ադր­բե­ջա­նա­կան հա­մայն­քի ղե­կա­վա­րի կա­լան­քը, մի շարք այլ կար­կա­ռուն ա­զե­րի­նե­րի բռնե­լը կամ Ռու­սաս­տա­նից ար­տաք­սե­լը: Եվ ա­հա, թեեւ Կար­տա­վի­խն ար­դեն Մոսկ­վա­յում է, բայց գո­նե ե­րեկ­վա դրութ­յամբ չկար ո­րե­ւէ տե­ղե­կութ­յուն, որ ՌԴ-ում կա­լա­նա­վոր­ված ա­զե­րի­նե­րից ո­րե­ւէ մե­կին բաց են թո­ղել կամ չե­ղար­կել են ա­զե­րի­նե­րից ինչ-որ մե­կին քա­ղա­քա­ցիութ­յու­նից զրկե­լու ո­րո­շու­մը: Վեր­ջա­պես, որ Մոսկ­վան ափ­սո­սանք է հայտ­նել դրսում ադր­բե­ջա­նա­կան է­ներ­գե­տիկ հաս­տա­տութ­յուն­նե­րը ոչն­չաց­նե­լու կամ այլ ոչ պա­կաս ցա­վոտ հար­ված­նե­րի հա­մար: Կարճ ա­սած, Ա­լիե­ւի կող­մից աղմ­կոտ քա­ղա­քա­կան քայ­լի հետ կապ­ված հետ­քայլ կա, բայց նույ­նը չի կա­րե­լի ա­սել ռուս­նե­րի մա­սին: Իսկ սա, ի­հար­կե, միան­գա­մայն տե­սա­նե­լի ցու­ցիչ է, թե կող­մե­րից հատ­կա­պես որն էր ա­ռաջ­նա­յին կեր­պով շա­հագրգռ­ված հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու հար­ցով: Չ­նա­յած, մինչ այդ էլ կա­յին մե­սիջ­ներ, որ Ա­լիեւն ա­մեն ինչ ա­նում է Պու­տի­նի հետ նման հան­դիպ­ման հա­մար: Նախ` Չի­նաս­տա­նում կա­յա­ցած ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վում, ո­րի ժա­մա­նակ չստաց­վեց: Եվ միայն դրան հա­ջոր­դող զար­գա­ցում­նե­րը հասց­րին ԱՊՀ գա­գա­թա­ժո­ղո­վում հան­դիպ­ման կա­յաց­մա­նը, եւ կան հա­մառ լու­րեր, որ միայն Ա­լիե­ւի կող­մից մի շարք հար­ցե­րում զի­ջում­նե­րի նախ­նա­կան խոս­տում­նե­րի դի­մաց:

Ի­հար­կե, սա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ Հեյ­դա­րո­վի­չը չի կա­րող նո­րից կուրսը 180 աս­տի­ճա­նով փո­խել. ե­թե Մոսկ­վա­յի դիր­քե­րը թու­լա­նան, ի­հար­կե, ժամ ա­ռաջ կփո­խի:

­Բայց այս պա­հին ու­նենք այն, ինչ ու­նենք: Այ­սինքն, ա­մեն բան խո­սում է նրա մա­սին, որ ստեղծ­ված է մի ի­րա­վի­ճակ, երբ Ա­լիե­ւի հա­մար նո­րից նա­խա­պատ­վե­լին դառ­նում է բա­ցա­ռա­պես ռու­սա­կան հար­թա­կում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լը՝ Մեղ­րիի գծի հետ կապ­ված մնա­ցած նրբե­րանգ­նե­րով հան­դերձ:

Ու այս­տեղ մեկ նրբե­րանգ եւս չմո­ռա­նանք: Ինչ­քան էլ, որ Վա­շինգ­տո­նում ինչ-որ բան է ստո­րագր­վել, բայց ան­գամ դրա­նով հան­դերձ, ինչ­պես Ադր­բե­ջա­նը, այն­պես էլ՝ Հա­յաս­տա­նը, էլ չենք խո­սում Ռու­սաս­տա­նի մա­սին, պաշ­տո­նա­պես չեն հրա­ժար­վել նո­յեմ­բե­րի 9-ի եւ հա­ջոր­դած ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից: Այ­սինքն, դեռ կա վերջ­նա­կան քա­ղա­քա­կան ո­րոշ­ման հարց, թե այդ եր­կու­սից վերջ­նարդ­յուն­քում որն է մնա­լու միա­կը: Իսկ սա ար­դեն մե­ծա­պես կախ­ված է այն հա­րա­բե­րութ­յուն­նե­րից, ո­րոնք շա­րու­նա­կում են զար­գա­նալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի մի­ջեւ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված